fbpx
Գլխավոր ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Արթուր Մեսչյան - Իմ Տարիները

Արթուր Մեսչյան – Իմ Տարիները

Եվ այս երգի բառերը լսելով մի՞թե ակնհայտ չէ, որ Արթուր Մեսչյանը մեր օրերի և ընդհանրապես հայկական պոեզյայի մեծագույն պոետներից մեկն է…

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ

Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում:

Մտերիմներ` թե հին, թե նոր,
Մաքուր էր սերն իմ առաջին,
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին:

Ճաշակեցի և քեն, և ողբ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ,
Ու կորուստներ` թե հին, թե նոր,
Ու մուրացող իմ հայրենիք:

Ահա կանգնել է իմ դիմաց,
Դա ես տեսել եմ, թե լսել,
Օ՜ սոսկահար մահվան դիմակ,
Օ՜ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ:

Ճերմակ երազ, ճերմակ աչքեր,
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
Անիրական կյանքի ծարավ,
Ու ժամանակը կանգ առած:

Աչքերիս դեմ ճերմակ մի սար,
Ու մեր ճամփան` ճերմակ տեսիլք,
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ,
Քարի նման թափվում են ցած:

Մեղեդիներ լեզուն կտրած,
Ու տեսիլքնել մեռած ու ողջ,
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիշերից ինձ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ:

Նա շոշափեց կույրի նման
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի բայց նա չկար:

կարդացեք նաև

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Հարցեր, որոնց շուրջ ստիպված կլինեք «գլուխ կոտրել»

Այս թեստի հարցերը հեշտերից չեն և դուք ստիպված կլինեք մի փոքր ավելի շատ մտածել դրանց շուրջ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք անսխալ պատասխանել թեստի բոլոր...

Ինչպիսի տեսք կունենային անսովոր արտաքինով 15 դերասանուհիները, եթե հետևեին նորաձևության ժամանակակից միտումներին

Գեղեցկությունը բազմաբնույթ ու անընդհատ փոփոխվող հասկացություն է: Ճիշտ այնպես, ինչպես նորաձևությունը. երեկ բարակ հոնքերը և տպավորիչ դիմահարդարումը ժողովրդականության գագաթնակետին էին, այսօր հասարակությունն ավելի շատ...

ԹԵՍՏ․ Փայլեք բազմագիտակությամբ, պատասխանելով տարբեր ոլորտներին առնչվող դժվար հարցերին

Փայլեք բազմագիտակությամբ՝ պատասխանելով տարբեր ոլորտներին առնչվող մեր այս դժվարին թեստի հարցերին: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն...
video

Երիցուկի թեյի անհաշվելի օգտակար հատկությունները

Երիցուկի թեյը կարգավորում է ախորժակը և նպաստում մարսողական համակարգի կարգավորմանը: Հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում սրտանոթային համակարգի գործունեությունը: Դեղատնային երիցուկի թուրմը «գլուխ է հանում»...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 1-ից 7-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 1-ից 7-ը․ ԽՈՅԵՐ Ձեր սիրելիիի պահվածքն անկանխատեսելի կլինի: Մոռացեք տրամաբանության մասին, այն չի օգնի ձեզ հասկանալ ձեր սիրելիին: ՑԼԵՐ Դուք կհասկանաք, որ...