fbpx

Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք

Արդեն հոգնել եմ և կարծում եմ ոչ միայն ես, այլ շատ-շատերը, որ անընդհատ ինչ որ կյանքում չհաստատված կամ սեփական ուղեղից զուրկ մի “մարդ” գողանում է Ձեր բլոգի, կայքի նյութերը, որոնք հանդիսանում են Ձեր մտքի արգասիքը: Մի խոսքով խոսքը գնում է գրագողերի կամ copypasters-ի (այս վերջին տերմինը կարծես թե ես եմ հորինել, թե՞ չէ…) մասին: Սրանք չունենալով սեփական եսը, սեփական ուղեղը անընդհատ գողանում են մեր նյութերը և առանց որևէ աղբյուր նշելու տեղադրում իրենց բլոգում: Չգիտեմ միգուցե պառանոյան իրենց ստիպում է այդպես ինքնահաստատվե՞լ: Իսկ արդյունքում, եթե չխոսենք մեր բլոգի կամ կայքի ռեյթինգի ընկնելու կամ այցելու կորցնելու մասին, ապա մեր նյարդերն են քայքայվում, և հետևաբար նաև առողջությունը:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝ Ստեղծել թիմ, որը կպայքարի գրագողության դեմ և արդյունքում հայկական ցանցը կմաքրվի գողերից, կեղտից ու թափթփուկներից:

Բանիմաց մարդի՛կ, Ձեր կարիքը այսօր այս գործում առավել քան զգացվում է: Կխնդրեի անտարբեր չանցնել այս իմ առաջարկի կողքով: Շատ կուզեի լսել Ձեր կարծիքները և առաջարկները:

Միասին մենք կմաքրենք հայկական վեբը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք
Համաշխարհային ինտերնետի այս շաբաթվա ամենապոպուլյար տեսանյութը