Ծանր օրվանից հետո բոլորս երազում ենք պառկել տաքուկ անկողնում և վայելել երկար սպասված հանգիստը։ Բայց ի՞նչ անել, եթե չի հաջողվում քնել: Միգուցե պատճառը երանգների մեջ է, որոնք շրջապատում են ձեզ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Քչերը գիտեն, բայց գունային թերապիան հոգեբանության մի ամբողջ ոլորտ է, որը կարող է օգնել կանխել սթրեսը և անհանգստությունը: Հետևաբար, անկողնային սպիտակեղենի երանգները կարող են ուղղակիորեն ազդել քնի որակի վրա։ Հարմարավետ քնի համար նախատեսված ապրանքներ արտադրող SONNO ապրանքանիշի փորձագետները պարզել են, թե որ գույներից է պետք խուսափել:
Կարմիր
Սա շատ վառ գույն է, որը հոգեկան լարվածություն է առաջացնում։ Շատ փորձագետներ, ինչպիսիք են Color Meanings-ը, ասում են, որ այս երանգը կարող է նույնիսկ առանց որևէ ակնհայտ պատճառի առաջացնել տխրությունն կամ զայրույթ: Իսկ դրանք հաստատ առողջ քնի ուղեկիցներ չեն։
Վառ դեղին
Հիանալի գույն է աշխատելու մոտիվացիայի համար, բայց լիովին ոչ պիտանի հանգստի համար: Գտնվելով այս երանգի տարածության մեջ՝ մարդը հակված է ակտիվ գործողությունների, բայց ակնհայտորեն ոչ քնելու։ Բայց եթե դեղինը ձեր սիրելի գույնն է, մի հուսահատվեք. դուք պարզապես կարող եք ընտրել ավելի բաց, ավելի պաստելային երանգ:
Սպիտակ գույն
Որքա՞ն գեղեցիկ լուսանկարներ ենք տեսնում համացանցում՝ մաքրություն հաղորդող սպիտակ պաստելային սպիտակեղենով։ Բայց իրականում այս գույնը բացարձակ անվնաս չէ քնի համար, քանի որ սպիտակը արտացոլում է լույսը և դրանով իսկ թույլ չի տալիս աչքերին հանգստանալ:
Կարդացեք նաև՝ Ննջարանի գույնը կարող է փոխել Ձեր կյանքը: Եվ դա աշխատում է
Վառ մանուշակագույն
Երազողների և ստեղծագործ մարդկանց գույնը, որը, թվում է, պետք է նպաստի հրաշալի երազների: Բայց հենց այս երանգը կարող է առաջացնել հոգեբանական խանգարումներ և նույնիսկ դեպրեսիա : Այսպիսով, միանշանակ ավելի լավ է խուսափել այն որպես անկողնային հավաքածուի գույն ընտրելուց:
Սև գույն
Խորը և հանգիստ գույն, որը այնուամենայնիվ զգուշություն է պահանջում։ Եթե դուք շատ տպավորվող եք, ապա ավելի լավ է այս երանգի սպիտակեղեն չգնել, որպեսզի այն բացասական մտքեր չառաջացնի։
Գույների ծիածան
Նկարները, վառ տարրերն ու նախշերն այն են, ինչից մասնագետներն ու բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել անկողնային պարագաներ ընտրելիս։ Ինտերիերում ծաղիկների առատությունը վատ չէ, բայց քնելու համար ավելի լավ է նախապատվությունը տալ հանգիստ գույներին։ Իսկ եթե այնուամենայնիվ պատրաստվում եք նախշով սպիտակեղեն օգտագործել, ապա այնպիսին, որ այն ձեզ մոտ գլխապտույտ չառաջացնի:
Եթե այս բոլոր գույները վտանգավոր են քնի համար, այդ դեպքում ի՞նչ անկողնային պարագաներ ընտրել։ Մոխրագույնի, կապույտի և կանաչի հանգիստ և խորը երանգները հիանալի ուղեկիցներ կլինեն առողջ հանգստի համար:
Դրանք չեն լարի ձեր աչքերը և թույլ կտան զգալ հարմարավետություն և վայելել լավ ու լիարժեք հանգիստ։ Քունը ցանկացած մարդու կյանքի առանձնահատուկ մասն է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հոգ տանել ձեր հոգեբանական վիճակի մասին հանգստի ժամանակ, ներառյալ գույների ընտրությունը: