fbpx

Գիտնականները բացահայտել են մի տխուր ճշմարտություն. կենդանիներին չսիրելը պարզապես անտարբերություն չէ

Սերբիայի հետազոտողները ցնցող եզրահանգումների են եկել։

Ոչ բոլորն են սիրում կենդանիներին. շներին ու կատուներին գրկել, խղճալ կամ տանը պահել պատրաստ է ոչ ամեն մարդ։ Կան մարդիկ, ովքեր չեզոք են տնային կենդանիների նկատմամբ, սակայն որոշ դեպքերում նման մարդիկ կարող են վտանգավոր լինել հասարակության համար։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ի՞նչ է հուշում մարդու բնավորության մասին կենդանիների նկատմամբ նրա վերաբերմունքը

Սերբ գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ չեն սիրում տնային կենդանիներին և թե ինչպես է դա անդրադառնում նրանց բնավորության վրա, հայտնում է Daily Mail-ը։ Նրանք հետազոտություն են անցկացրել՝ 369 մասնակցի խնդրելով լրացնել հարցաթերթիկներ և պատասխանել կենդանիների հանդեպ իրենց վերաբերմունքի մասին հարցերին։

Արդյունքները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր չեն սիրում տնային կենդանիներին, հակված են պսիխոպաթիայի նշաններ դրսևորելու։ Նրանք կարող են լինել իմպուլսիվ, ախտաբանական ստախոսներ և օժտված լինել «մակերեսային հմայքով»։ Այսպիսի անհատներն ավելի հաճախ են նվաստացնում կենդանիներին և նրանց ցավ պատճառում։ Գիտնականները պարզել են. մարդիկ, ովքեր ատում են կենդանիներին, հաճույք են ստանում, երբ մեկ այլ էակ տառապում է։ Նման վարքագիծը բնորոշ է իսկական սադիստներին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Բելգրադի համալսարանի հետազոտողները համոզված են՝ մարդու բնավորությունը, ելնելով կենդանիների հանդեպ սիրուց, կարելի է շատ արագ բացահայտել։ Եթե մարդու մոտ առկա են պսիխոպաթիայի նշաններ, նշանակում է՝ նա վստահ է, որ կենդանիներն ավելի պակաս արժեքավոր էակներ են, քան մարդիկ։ Ավելին, սադիստները հաճախ նաև մարդկանց արժևորելու խնդիր ունեն և հակված են ընտանեկան բռնության՝ անգամ սեփական ընտանիքի անդամների նկատմամբ։

«Մութ քառյակ». ինչպես է հոգեբանությունը բացատրում այս երևույթը

Ժամանակակից հոգեբանությունը թույլ է տալիս բավականին ճշգրիտ նկարագրել կենդանիների նկատմամբ սիրո բացակայությունը՝ օգտագործելով «Մութ քառյակ» տերմինը։ Սա բացասական գծերի համախումբ է, որը բաժանվում է չորս ենթախմբի.

  • Մաքիավելիզմ՝ ուրիշներին սեփական նպատակների համար շահագործելու և մանիպուլյացիայի ենթարկելու հակում, բարոյականության ցինիկ անտեսում, կենտրոնացում անձնական շահի և խաբեության վրա։
  • Նարցիսիզմ՝ մեծամոլություն, գոռոզություն, եսակենտրոնություն, կարեկցանքի բացակայություն։
  • Պսիխոպաթիա՝ հակասոցիալական վարքագիծ, իմպուլսիվություն, անսրտություն և անգթություն։
  • Սադիզմ՝ ուրիշների նկատմամբ դաժանության դրսևորում՝ հաճույք ստանալու կամ գերիշխելու նպատակով, նրանց ցավ, տառապանք և նվաստացում պատճառելը։

Կարդացեք նաև՝ Հոլանդիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ թափառող շներ չկան։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել

Հետաքրքիր է, որ մասնակիցների պատասխաններն ուսումնասիրելիս գիտնականները մի օրինաչափություն են նկատել. կենդանիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը շատերի մոտ պայմանավորված էր «տեսակային խտրականությամբ»։ Ըստ այս համոզմունքի՝ մարդը բոլոր առումներով գերազանցող էակ է, հետևաբար կենդանիները չեն կարող տառապել, և նրանց կարելի է շահագործել՝ չմտածելով նրանց զգացմունքների, ցանկությունների ու կարիքների մասին։

234 մարդու մասնակցությամբ անցկացված ևս մեկ հետազոտություն ամբողջությամբ հաստատեց այս եզրահանգումները. պսիխոպաթիայի ակնհայտ նշաններով մարդիկ իրենց աստիճանակարգության մեջ կենդանիներից վեր են դասում և, համապատասխանաբար, այդ «ստորին» էակներին որևէ բարոյական կամ զգացմունքային արժեք չեն վերագրում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները բացահայտել են մի տխուր ճշմարտություն. կենդանիներին չսիրելը պարզապես անտարբերություն չէ
Facebook-ում հնարավոր կլինի պայքարել կեղծ լուրերի դեմ