Բոլորն էլ գիտեն, որ կան անհամատեղելի մարդիկ, որոնք ուղղակիորեն չեն կարող լինել միասին։ Եվ այսպես, եկենք տեսնենք կենդանակերպի ո՞ր նշանները չեն կարող միասին լինել։
Կշեռք և Խեցգետին
Զգայուն Խեցգետինը և իր հանգիստ կյանքի ձգտումն անհամատեղելի են շփվող Կշեռքի հետ, որը փոփոխական է և շատ է սիրում աղմկոտ հավաքույթներ: Կշեռքը ձգտում է նորմայի սահմաններն անցնող արարքների, իսկ Խեցգետինը երբեք չի հասկանա դա, բայց նաև չի կարողանա իրեն ենթարկել Կշեռքին: Օդի և ջրի տարերքները երբեք չեն կարողանա ազդել միմյանց վրա: Բայց եթե զգացմունքներն այնքան ուժեղ են, որ կյանքն առանց միմյանց անհնար է թվում, նրանք պետք է սովորեն ինչ-որ բանում զիջել միմյանց:
Ջրհոս և Ձկներ
Երբեք ընդհանուր լեզու չեն գտնի: Եսասեր Ձկները չեն հանդուրժի իրենց ուժերի վրա վստահ Ջրհոսի կողմից ուշադրության բացակայությունը: Կենսուրախ և դրական Ջրհոսները փոփոխական են, միաժամանակ շատ խանդոտ, ինչի արդյունքում կվիրավորեն նեղացկոտ Ձկներին:
Աղեղնավոր և Կարիճ
Կենդանակերպի այս նշանները չափազանց տարբեր են համատեղ կյանքի համար: Նրանք երկու տարբեր աշխարհայացքներ ունեն, որոնք անհամատեղելի են: Կարիճը, որը հստակ գիտի՝ ուր և ինչի է ձգտում, սեփական շահերն է առաջ մղում, և չի կարող իր կողքին պահել փոփոխական Աղեղնավորին, որը չի մտածում վաղվա մասին: Դա զայրացնում է Կարիճին, քանի որ նա իր երկրորդ կեսի մեջ հուսալիություն և վստահություն է փնտրում: Կարիճը սիրո մեջ հավատարմություն և կիրք է ուզում, իսկ ազատություն սիրող Աղեղնավորը երբեք չի կարողանա դա տալ:
Երկվորյակներ և Այծեղջյուր
Ամեն ինչի մասին խորապես մտածող Այծեղջյուրը չի հասկանա Երկվորյակին, որն էմոցիաներով է ղեկավարվում: Պահպանողականությունն ու թեթևամտությունը չեն կարող միասին գոյատևել:
Առյուծ և Կույս
Իշխող բնավորությամբ Առյուծը չի հնազանդեցնի անտարբեր Կույսին: Իր արարքների քննադատությունը չհանդուրժող Առյուծը չի կարողանա ապրել Կույսի հետ, որը քննադատում է ուրիշների սխալներն ու սիրում է սովորեցնել: Չափազանց հաշվենկատ Կույսին ցնցում է Առյուծի ավելորդ առատաձեռնությունը:
Ցուլ և Խոյ
Խոյի համառությունը աջակցություն չի գտնի կայուն եւ փոփոխություններ չփնտրող Ցուլի կողմից: Ցուլին զգայուն և հուզական կյանք է պետք՝ ապահովված և հանգիստ: Իսկ հուզական առումով սառը Խոյին տարատեսակ իրադարձություններով լի կյանք է հարկավոր: Նա կձանձրանա Ցուլի հետ: Տղամարդու և կնոջ հարաբերությունների հոգեբանությունը նաև զգուշացնում է, որ Խոյն անպայման այլ վայրում զվարճանք կգտնի: