Սմարթֆոնների համար ստեղծված ամենահանրաճանաչ խաղի՝ Angry Birds –ի ստեղծողները մտադիր են փետրվարի 14-ին, Սուրբ Վալենտինի տոնին խափանել բոլոր սիրահարների նախորոք մշակած պլանները՝ այդ օրը բաց թողնելով «Բարկացած ծիտիկներին» ֆեյսբուք սոցիալական ցանցում: Այսպիսի հայտարարություն է արել Rovio խաղեր թողարկող ընկերության գլխավոր տնօրեն՝ Պիտեր Վեստերբակը- հաղորդում է vesti.ru-ն:
Նրա խոսքերով խաղի բազային տարբերակը կլինի անվճար, սակայն նոր արծվի՝ Mighty Eagle, նոր պարսատիկի, «երկրաշարժի» և այլ բոնուսների համար պետք է վճարել 99 ցենտ: Խաղի թողարկմանը կհրավիրվի հատուկ մամլո ասուլիս, որը տեղի կունենա Ջակարտայում (Ինդոնեզիա):
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓