fbpx

Անձնային ԹԵՍՏ. ընտրեք հոգևոր կենդանուն

Ո՞ր կենդանուն կընտրեք՝ եղջերո՞ւ, բազե՞, թե՞ խոյ։

Եղջերու

Եթե դուք ընտրել եք եղջերուն, ապա դուք պետք է դադարեք լուծում փնտրել այստեղ և այնտեղ։ Ձեր փորձը Ձեզ շատ բան է սովորեցրել։ Որպեսզի ստանաք Ձեզ հուզող հարցերի պատասխանները՝ դուք պետք է ետ հայացք գցեք բոլոր տառապանքներին և դժբախտություններին, որոնք ստիպված եք եղել հաղթահարել։

Ձեր փորձը Ձեզ ավելի լավն է դարձրել՝ ընդհանուր առմամբ։ Դուք ավելի իմաստուն եք դառնում յուրաքանյուր իրավիճակներից հետո, որոնց բախվում եք կյանքի ընթացքում։

Դուք պետք է Ձեզ ժամանակ տաք, որպեսզի հանգստացնեք Ձեր միտքն ու հոգին։ Դուք ինքներդ էլ դա հրաշալի հասկանում եք, սակայն լուրջ ուշադրություն չեք դարձնում դրան։ Հավատացեք Ձեզ և հավատացեք այն բանին, որ դուք ունեք բավականաչափ իմաստություն, որպեսզի կարողանաք պայքարել սեփական պրոբլեմների դեմ։

Բազե

Բազեի ընտրությունը նշանակում է, որ դուք պետք է տեղ ազատեք Ձեր կյանք մուտք գործող ինչ-որ նոր բանի համար։ Ձեզ պետք է նոր տարածություն Ձեր կյանքում։ Դա կարող է լիներ նոր համոզմունք, նոր վարժություն, նոր մարդիկ, նոր աշխատանք, նոր տուն և այլն։

Որպեսզի որևէ նոր բանի համար կարողանաք տեղ ազատել, դուք պետք է ազատվեք ինչ-որ հին և անպետք բանից, ինչը այլևս Ձեզ չի ծառայում։ Դուք պետք է սովորեք բաց թողնել, եթե ցանկանում եք վայելել կյանքի նոր նվերները։

Խոյ

Եթե ընտրել եք խոյը, դա նշանակում է որ այժմ դուք տառապում եք սթրեսից։ Հանգստյան օր վերցրեք ամեն ինչից Ձեր կյանքում և զբաղվեք մեդիտացիայով կամ գնացեք բնության գիրկ։ Արեք այն, ինչը Ձեզ երջանիկ է դարձնում։ Դուք պետք է մաքրեք Ձեր միտքը, որովհետև շատ շուտով Ձեզ հարկավոր կլինի կենտրոնացում և էներգիա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անձնային ԹԵՍՏ. ընտրեք հոգևոր կենդանուն
Թեստ. Ո՞ր մտավոր ունակությունն է Ձեր մոտ ավելի լավ զարգացած