fbpx

«Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ գեղեցկացնում է նրանց տղամարդու սերը»: 10 հիանալի մեջբերումներ կանանց մասին

Այս մեջբերումները տղամարդկանց կհիշեցնեն մեծ ու լավ հիմարություններ անել, իսկ կանանց՝ հիշել Տիեզերքում իրենց առաքելությունը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ գեղեցկացնում է նրանց տղամարդու սերը։
© Ալեքսանդր Պուշկին

Կանայք ստեղծված են, որպեսզի իրենց սիրեն, այլ ոչ թե որպեսզի հասկանան:
© Օսկար Ուայլդ

Միշտ սիրիր կնոջը, նա է ամեն ինչի միակ պատճառը: Ի վերջո, առանց նրա դու պարզապես տղամարդ ես… Եվ միայն նրա կողքին ես իսկական տղամարդ:
© Բոգդան Ստուպկա

Կանանց պետք չէ լսել: Նրանց պետք է զգալ: Այն, ինչ նա ասում է և ինչ զգում է՝ երկու տարբեր բաներ են:
© Անհայտ հեղինակ

Կինը՝ լցնում է կյանքը … Գեղեցիկ կինը՝ արթնացնում է երևակայությունը, Խելացի կինը՝ մարմնավորում է հարգանքը, Իմաստուն կինը՝ փոխում է ընկալումը,

Երջանիկ կինը՝ հույզեր է տալիս:

Սիրելի կինը՝ հիացմունք է առաջացնում:

© Սերժ Գուդման

Կինը արարած է, որին պետք է սիրել: Սիրել չգիտես՝ նստիր և ընկերություն արա:
© Միխայիլ Ժվանեցկի

Տես նաև՝ Աֆորիզմներ կանանց մասին

Կինը նման է թեյի փաթեթի: Նրա ամրության մասին կարելի է դատել միայն եռացող ջրի մեջ մտնելուց հետո:
© Էլեոնորա Ռուզվելտ

Ամեն անգամ, տնից դուրս գալով, կինը գնում է իր ճակատագրին հանդիպելու։ Պատրաստ եղեք հանդիպել նրան:
© Կոկո Շանել

Կինը նման է ադամանդի. լավ ոսկերիչը այնպես կանի, որ նա փայլի նոր կողմերով, վատ ու անպիտան ոսկերիչը, ընդհակառակը, կարող է մեկընդմիշտ փչացնել քարը: Ընտրեք ձեր ոսկերիչին մեծ խնամքով:
© Անհայտ հեղինակ

Տվեք ձեր կնոջը էմոցիաներ, թույլ տվեք, որ նա իրեն զգա ցանկալի, սիրված, պաշտպանված, թող իրեն զգա որպես կին, և դրա դիմաց նա կստիպի զգալ ձեզ աշխարհի լավագույն տղամարդը:
© Անհայտ հեղինակ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
«Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ գեղեցկացնում է նրանց տղամարդու սերը»: 10 հիանալի մեջբերումներ կանանց մասին
Տեսանյութ՝ Հայ ազգի նվեր, բարի գործեր լավ ծրագրեր