fbpx

5 պարզ օրենք, որպեսզի անձնագրի լուսանկարները իդեալական ստացվեն

Չգիտեմ դուք ինչպես, բայց մենք այդպես էլ մի ծանոթ մարդ չգտանք, ով գոհ կլիներ իր անձնագրի լուսանկարից։ Ընդորում այդ դժգոհ մարդկանց շարքում մեծ մասամբ բարետես, հաճելի արտաքինով մարդիկ են։ «Ինչո՞ւ» հարցը այստեղ ծագում է ինքնաբերաբար։ Եվ դրա պատասխանը, որքան էլ որ տարօրինակ թվա, սակայն կա։ Ավելի ճիշտ կա պատասխան «Ինչպես լուսանկարվել փաստաթղթերի համար, որպեսզի հետո չամաչես այդ նկարից» հարցին։

Mediamag-ը Ձեզ համար գտել է 5 պարզ օրենք, որոնց արժի որպեսզի հետևեն բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են լուսանկարվել անձնագրի կամ այլ փաստաթղթերի համար։

Մաշկ

Դիմահարդարումը պետք է լինի շատ թույլ։ Ոչ մի դեպքում մի օգտագործեք փայլող մարգարտագույն տեքստուրաներ։ Դրանք հերիք չէ կփայլեն լուսանկարում, նաև վիզուալ կփոքրացնեն աչքերը և կմեծացնեն այտերը։ Որպեսզի դիմահարդարումը որքան հնարավոր է բնական դիտվի՝ օգտագործեք փայլատային միջոցներ։

Թարթիչներ և ունքեր

Փաստաթղթերի լուսանկարները շատ հաճախ լինում են խամրած, այդ պատճառով խորհորդ է տրվում թարթիչները, ունքերը և սլաքները սովորականից մի փոքր ավելի մուգ անել։ Չնայած զգույշ եղեք, որպեսզի չափը չանցնեք։

Շուրթեր

Լավ չէ, երբ շուրթերը նույն գույնի են, ինչ մաշկը։ Հատկապես լուսանկարում։ Այդ պատճառով եթե դուք չեք սիրում շրթներկ, դուք այնուամենայնիվ պետք է դրանից օգտվեք։ Ընտրեք նուրբ վարդագույն երանգները՝ դրանք ամենից լավ կդիտվեն լուսանկարում։

Թեքություն

Լուսանկարները մի փոքր ավելի լավ կդիտվեն, եթե դուք մի փոքր, գրեթե աննկատ՝ թեքեք գլուխը դեպի ձախ։ Մարդիկ, ում քիթը մի փոքր երկար է, քան ցանկալի է, կարող են այն ուղղել լուսանկարում՝ գլուխը մի փոքր ետ տանելով։ Իսկ երկարավուն դեմքը ավելի համամասնական կլինի, եթե այն թեքեք։

Ժպիտ

Ժպիտը, որ ձեզանից պահանջում է լուսանկարիչը, չի կարող և չպետք է բնական լինի։ Բայց որպեսզի լուսանկարը չափազանց խիստ չստացվի, ժպիտը, թեկուզ և ձգված, բայց այնուամենայնիվ պետք է։ Իհարկե կան մի քանի խորամանկություններ, որի շնորհիվ ժպիտի «կեղծավորությունը» այդքան ակնհայտ չի դիտվի։ Նախքան լուսանկարչական խցիկին ժպտալը, մի փոքր բարձրացրեք ունքերը և ուղղեք բաց հայացքը դեպի օբյեկտիվ և նոր միայն շուրթերը ձգեք ժպիտի տեսքով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 պարզ օրենք, որպեսզի անձնագրի լուսանկարները իդեալական ստացվեն
Եթե ԽՍՀՄ-ում էրոտիկա լիներ, այն այսպիսին կլիներ (18 նկար)