fbpx

Անակնկալ եկար ու հեռացար

Անակնկալ եկար ու հեռացար, անակնկալ հայտնվեցիր ու փախար, չկարողացա քեզ գտնել…

Հոգով մանուկ, արարքներով երեխա…

Թողեցիր հուշեր, հիշողություններ, ժպիտներ, երջանիկ պահեր: Այլևս ետ չես գալու, միգուցե՞ քեզ նորից տեսնեմ…

Բայց ո՛չ, միթե՞ կարելի է ետ տալ ժամանակը, միթե՞ կարելի է ասել չասված խոսքերը, ասել, բայց ուշացած… Ավա˜ղ չենք կարող:

Իսկ եթե նորից գա՞ս, ապա ոչինչ չեմ փոխի իմ կյանքում: Բարություն, անկեղծություն, անկեղծ ընկերներ, կատարյալ ու գեղեցիկ աշխարհ:

Քեզ շատերն են սպասում, այնինչ դու երբեք չես վերադառնալու: Շատերն են ուզում ետ տալ ժամանակը, ցավոք անկարող են: Շատերն են ուզում կրկին ապրել անցած երջանիկ ու անհոգ տարիները, միայն թե ափսոսում են, որովհետև անկարելի է տեղափոխվել անցյալ:

Հիշողություններ…

Ինչ լավ է, որ կարող ենք թեկուզ դրա միջոցով մի ակնթարթ տեղափոխվել այն հեքիաթային աշխարհ, որտեղ ամեն ինչ բարի ու գեղեցիկ էր, ամեն ինչ ուրախ, ամեն ինչ անկեղծ…

Անակնկալ եկար ու հեռացար, անակնկալ հայտնվեցիր ու փախար…

Անակնկալ իմ մանկություն…

Հրապարակման ներկայացրեց՝ Սուսաննա Խաչատրյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Անակնկալ եկար ու հեռացար
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ կհաղթահարե՞ք այն