Ամիրա ալ Թավիլը՝ Սաուդյան Արաբիայի 33 ամյա արքայադուստրն է, ով հիացնում է աշխարհը ավելի լավը դարձնելու իր ձգտմամբ: Մենք չկարողացանք անտարբեր մնալ այսպիսի ոգեշնչող պատմության հանդեպ և որոշեցինք կիսվել նրանով մեր ընթերցողների հետ:
Ամիրան գեղեցիկ է, նպատակասլաց, իր ուժերի վրա վստահ և խիզախ: Զբաղվում է հումանիտար հարցերով` ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա այցելել է ավելի քան 70 երկիր, որպեսզի հասկանա և լուծի աշխարհի ամենասուր խնդիրները:
Արքայադուստրը պայքարում է աղքատության և բնական աղետների հետևանքների դեմ: Նա մասնակցել է բարեգործական հիմնադրամների կազմակերպմանը, մանկատուն է ստեղծել արևմտյան Աֆրիկայում, օգնություն է կազմակերպել Պակիստանի ջրհեղեղից տուժածների համար, Քեմբրիջի համալսարանում բացել է Իսլամական հետազոտությունների կենտրոն, գլխավորել է Սոմալիին օգնություն հատկացնելու առաքելությունը:
Աղջիկը իր երկրում առաջիններից էր, ով հրաժարվեց աբայաից՝ երկար, փակ կանացի զգեստից և կրում է եվրոպական հագուստ: Սակայն հաճախ, իր նրբաճաշակ հագուստի մեջ կարելի է արևելյան ոճի տարրեր գտնել:
Ամիրայի ապրելակերպը ավանդականից տարբերվում է նաև նրանով, որ նա ավտոմեքենա է վարում, ունի ԱՄՆ-ում ստացած բարձրագույն կրթություն և գործարար ադմինիստրատորի աստիճան: Արքայադուստրը կարծում է, որ իր երկրում բոլոր կանայք այս հարցերում պետք է ունենան ընտրության իրավունք և ամեն ինչ անում է, որ հասնի դրան:
Ամիրան գեղեցկության, ճկուն մտքի և բարի սրտի համադրության հրաշալի օրինակ է: Այսպիսի մարդիկ աշխարհը իրոք դարձնում են ավելի լավը:
Աղբյուրը՝ adme.ru