Ամեն մարդ իրեն է ձգում այն, ինչի մասին մտածում է։ Եվ շատ հաճախ, նրա կյանքի որակը կախված է այն բանից, թե ինչ է մտածում ինքն իր մասին, որքան է գնահատում ինքն իրեն։ Ի՞նչ ենք մենք ձգում դեպի մեզ։ Գիտակցո՞ւմ ենք այդ ձգողականությունը, թե՞ վստահ ենք, որ կատարված իրավիճակը ընդամենը պատահականություն է։
Մի ծեր ջենտլմեն մեծ քաղաքում ուներ հնաոճ իրերի խանութ։ Մի անգամ նրա խանութ է մտնում մի զբոսաշրջիկ և սկսում հարցուփորձ անել խանութում տեղ գտած բազմաթիվ ցուցանմուշների մասին։
– Ձեր խանութի այս բազմազանության մեջ ո՞ր իրը կանվանեիք ամենախորհրդավորը։
Ծերունին հայացքը ուղղեց հարյուրավոր հնաոճ, հազվագյուտ իրերին, կենդանիների, թռչունների և ձկների խրտվիլակներին, հնագիտական արժեք ներկայացնող նմուշներին, եղջերուների գլուխներին… հետո շրջվեց դեպի զբոսաշրջիկը և ասաց.
– Անկասկած, այս խանութում ամենախորհրդավորը ես եմ։
Հեղինակ՝ Էնթոնի դե Մելլո