Փնտրո՞ւմ եք անշահախնդիր և անկեղծ զուգընկերոջ: Ուրեմն մոռացեք կենդանակերպի այս նշանների տակ ծնված մարդկանց մասին։ Նրանք առաջին հերթին դնում են ոչ թե հարաբերությունները, այլ սեփական ֆինանսական բարեկեցությունը:
Կարիճ
Կարիճների իշխող մոլորակներից մեկը Պլուտոնն է։ Այն պատասխանատու է բիզնես գործերի և մեծ փողերի համար, հենց այս պատճառով է, որ Ջրի տարերքի այս ներկայացուցիչները ֆինանսի բնածին զգացողություն ունեն։ Անկանխատեսելի և կրքոտ Կարիճները համարվում են զգայական մարդիկ, բարոյապես նրանք այնքան էլ լավ չեն զգում, երբ փողը սպառվում է: Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածների համար շատ կարևոր է կայանալ կյանքում, նրանք պատրաստ են քծնել և նույնիսկ անցնել գլուխների վրայով։ Ենթագիտակցական մակարդակում Կարիճները ձգվում են այնտեղ, որտեղ նրանք կարող են ֆինանսական բարեկեցություն գտնել:
Ցուլ
Ցուլերը՝ երկրային տարերքի բնորոշ ներկայացուցիչներ են, սիրում են կյանքը և այն բարիքները, որ տալիս է կյանքը։ Չգիտե՞ք որտեղ փնտրել դրանք: Փնտրեք բանկում, չեք սխալվի։ Ցուլերը գնահատում են նյութական հարմարավետությունը, հայտնի էսթետներ ու գուրմաններ են, որպես զուգընկեր փնտրում են արժանապատիվ եկամուտ ունեցող մարդու։ Նրանք աշխատասեր են, և այդ հատկանիշը թույլ է տալիս հասնել իրենց բոլոր նպատակներին և ապրել առանց կծկվելու և իրենց որևէ բան մերժելու: Կյանքի գործի ընտրությանը մոտենում են ծայրահեղ զգուշությամբ՝ կշռադատելով բոլոր դրական և բացասական կողմերը, քանի որ չսիրված աշխատանքը, թեկուզ բարձր վարձատրվող, ցանկացածին կգցի դեպրեսիայի մեջ:
Կույս
Կույսերը սիրում են կարգուկանոն, այդ թվում՝ դրամապանակում։ Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներն առանձնանում են հիմնարար մտքերով և իրենց ուզածի ճշգրիտ ըմբռնմամբ։ Նման կամակորներին շատ են անհանգստացնում նյութական հարցերը։ Երբ այս մարդիկ զուգընկեր են փնտրում, նրանք, անշուշտ, ուշադրություն են դարձնում հարաբերություններից իրենց շահերին: Շրջապատողները դժվար թե կարողանան նստել Կույսի ականջներին և փորձել մոլորեցնել. նրանք, ինչպես ոչ ոք, գիտեն, թե ինչպես զտել տեղեկատվությունը: Հատկանշական է, որ այս մարդիկ սիրով կօգնեն բոլորին, ով կդիմի խնդրանքով:
Այծեղջյուրը Կենդանակերպի բոլոր նշաններից ամենանյութապաշտն է
Երկրի տարերքի այս ներկայացուցիչները ողջամիտ են ու գործնական, պատասխանատու, ավելին, դիմանում են կյանքի դժվարություններին։ Այծեղջյուրները մինչև «ուղն ու ծուծը» կարիերիստներ են, նրանց համար կարևոր է կայանալ և ապացուցել ուրիշներին, որ իրենք հաջողակ են։ Այդպիսի մարդիկ գիտեն, թե ինչպես շատ փող աշխատել, բայց գիտեն նաև ինչպես ծախսել, որ չհայտնվեն կոտրած տաշտակի առջև։ Այծեղջյուրներն այնքան են սիրում աշխատել, որ կյանքի այլ ոլորտներ հաճախ տուժում են իրենց բիզնես գործերի պատճառով: Ուստի նրանք չպետք է մոռանան հանգստանալ և թուլանալ, որակյալ ժամանակ անցկացնել սիրելիների հետ: