fbpx

Ռուբեն Հախվերդյան – Կիթառ

Շատ եմ սիրում Հաղվերդյանի այս երգը, Բայց Հարութ Փամբուկչյանի կատարմամբ այն ավելի հոգեմոտ է հնչում: Վայելեք ինքներդ.

[audio:11 – Harout & Rouben – Im Nker.mp3]

Բառերը՝

Օրերը անցնում են՝
Հրելով մեկմեկու,
Մեկ՛ տխուր, ձանձրալի,
Մեկ-մեկ, լուռ, ահարկու…

Գաղտնիքներն իմ հոգու
Ու՞մ եմ ես պահ տալու,
Առանց քեզ էս կյանքում
Ո՞նց եմ ես ապրելու։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։
Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Իմ սիրուն կիթառ, իմ ընկեր իսկական։

Ո՞վ է քեզ հնարել
Հրաշքով մոգական
Այդքան նուրբ ու քնքուշ
Ու այդքան տիրական։

Դա ասում ես՝ սիրիր
Այս աշխարհը դաժան,
Եվ մարդկանց արժանի,
Եվ մարդկանց անարժան։

(կրկներգ)

Իմ անհույս օրերի
Հուսալի իմ ընկեր,
Ներշնչման պահերին
Սուրհանդակ ես եղել։

Եղել են և կանայք,
Եվ բազում ընկերներ,
Բայց իմ նեղ օրերին
Կողքիս դու ես եղել։

(կրկներգ)

Երբ իջնում է հոգուս
Անթափանց մթություն,
Երբ թվում է, թե վերջ
էլ չկա փրկություն,

Հրեշտակներն են պոկվում
Քո կապույտ լարերից,
Լույս տալիս խավարում
Ու կոչում են նորից։

(կրկներգ)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag