Ալեն Դելոնը ոչ միայն փայլել է էկրանին, այլև հայտնի է կյանքի, սիրո, կանանց ու արվեստի մասին իր խորն ու սրտառուչ արտահայտություններով։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Վերջերս լեգենդը հեռացավ կյանքից։ Հրաժեշտ ենք տալիս դերասանին՝ հիշելով նրա ամենավառ մեջբերումները, որոնք հավերժ կմնան մեզ հետ։
Լավագույն մեջբերումները Ալեն Դելոնից
– Հաջողությունը երջանկության բանալին չէ: Երջանկությունն է հաջողության բանալին։
– Եթե սիրում ես այն, ինչ անում ես, հաջողակ կլինես։
– Ես ամեն ինչ գիտեի և ամեն ինչ ստացա: Բայց իրական երջանկությունը տալն է:
– Դու հավատում ես Աստծուն, այնուհետև դադարում ես հավատալ, իսկ երբ մեծ դժվարությունների մեջ ես, միևնույնն է աղոթում ես:
– Երբեք չի կարելի բացվել ամբողջությամբ: Պետք է որոշ բաներ թողնես քեզ համար և այն մարդկանց համար, ում սիրում ես։
– Ես վիրավոր եմ, ինչպես բոլորը, բայց իրավունք չունեմ ճակատագրից բողոքելու, ես ստեղծված եմ վերքերից ու կորուստներից, ինչպես շատ այլ մարդիկ։ Այդպիսին է կյանքը, և այն կարող է դաժան լինել:
– Դերասանների երեք տեսակ կա՝ վատ, լավ և մեծ: Վատերի հետ ամեն ինչ պարզ է, անտաղանդ են խաղում, լավերը լավ են խաղում։ Իսկ մեծերը ոչինչ չեն խաղում: Նրանք ուղղակի ապրում են տեսախցիկի առաջ։ Ինչպես Ժան Գաբենը, ինչպես Բրանդոն։ Ինչպես ես։
– Եթե իմ հերոսների միջոցով, այն ամենի միջոցով, ինչ ես արել եմ, ես մարդկանց երազանք եմ բերում, ապա ես իզուր չեմ ապրել իմ կյանքը:
– Երազանքը միշտ պետք է, և այն կապրի այնքան ժամանակ, քանի դեռ կան աստղեր աշխարհում։ Առանց դրանց՝ կինոյում և փողոցում, երևակայության մեջ և իրական կյանքում խավարը կտիրեր։
Կարդացեք նաև՝ Ի՞նչ է նշանակում ժամանակին հեռանալ: Հանճարեղ մեջբերում Ալեն Դելոնից
– Այս պահին մենք փորձում ենք անտեսանելի դարձնել տղամարդկանց և կանանց միջև եղած տարբերությունը, սակայն այդ տարբերությունը հիասքանչ է:
– Ի՞նչ է ձեզ համար բացարձակ երջանկությունը: – Այն գոյություն չունի: Լինում են երջանկության ակնթարթներ, երջանկության պահեր, բայց տևական երջանկություն, իմ կարծիքով, չկա։
– Ես ուզում եմ, որ ինձ սիրեն այնպես, ինչպես ես եմ միշտ սիրել՝ հոգուս ողջ կրքով: