Աջակողմյան և ձախակողմյան երթևեկության կաննոները բավական հոգս են առաջացնում թե՛ ավտոարտադրողների, թե՛ վարորդների համար, որոնք գալով արտասահման ստիպված են «վերադասավորվել» և երթևեկել այլ ուղղությամբ: Թե ինչո՞ւմն է այդպիսի երկակիության պատճառը՝ կփորձենք բացատրել այս հոդվածում:
Այսօր աջակողմյան երթևեկությունը նորմա է 75% երկրների համար:
Այդուհանդերձ, երկար ժամանակ ձախակողմյան երթևեկությունը գերակշռում էր: Եվ այդ ամենի մեղավորը… ձիերն էին:
Փորձագետները պնդում են, որ երբ ճանապարհներին գերակշռում էր ձիատրանսպորտը, մարդիկ երթևեկում էին ձախ կողմով:
Բանը նրանում է, որ աջլիկների համար ավելի հեշտ է ձին հեծնել ձախ կողմից: Բացի դրանից մարտիկների մեծ մասը թուրը պահում էին աջ ձեռքում, այդ պատճառով գտնվել ճանապարհի ձախ կողմում՝ նրանց համար ավելի հարմար էր:
Հին հույները, եգիպտացիները, հռոմեացիների քշում էին իրենց կառքերը դեպի թշնամին՝ ճանապարհի ձախ կողմով:
Երբ մի քանի հարյուրամյակ անց փողոցները լցվեցին սայլերով, ձախակողմյան երթևեկության կաննոները ընդունվեցին օրենսդրական մակարդակով: Աջլիկ կառապանների համար ևս հարմար էր երթևեկել ճանապարհի ձախ կողմով՝ մտրակը բռնելով աջ ձեռքում:
Հստակ հայտնի չէ, թե ինչու որոշ երկրներ անցան աջակողմյան երթևեկության: Ենթադրվում է, որ երբ նորաձև դարձան բազմաձիանոց սայլերը, կառապանին հարմար էր նստել ետևի ձախ ձիու վրա: Բայց այդպիսի ծանր սայլերով դժվար էր մանևրել, այդ պատճառով որոշում կայացվեց շարժվել աջ կողմով:
Առաջին ավտոմեքենաներում ղեկը գտնվում էր աջ կողմում, բայց վարորդները գերադասում էին երթևեկել աջ կողմով: Այդ պատճառով Հենրի Ֆորդը ղեկը տեղափոխեց ձախ կողմ: Այդ ժամանակվանից ի վեր աշխարհում գոյություն ունի օրենք՝ ղեկը ձախից, մեքենան աջից:
Քանի որ ԱՄՆ-ն համարվում էր ավտոարտադրության առաջատարը, երկրների մեծ մասը փոխառեցին այդ կանոնները, իսկ անգլիական գաղութները հավատարիմ մնացին իրենց կայսրության օրենքներին:
Կանադան, Իտալիան, Իսպանիան Սկանդինավները և որոշ աֆրիկական երկրներ միայն 20-րդ դարում միացան աջակողմյան երթևեկությանը: