fbpx

Ագնես Սմեդլի «Երկրի դուստրը»։ Մեջբերումներ գրքից

Ներկայացնում ենք խորիմաստ մեջբերումներ Ագնես Սմեդլիի «Երկրի դուստրը» ինքնակենսագրական գրքից.

Մատաղ ծառը չի կարող ուղիղ և գեղեցիկ աճել, եթե նրա արմատները թթվուտներով ոռոգեն։

«Արժանիք» բառը նետում էին մարդկանց երեսին նրանք, ովքեր ունեին ամեն ինչ, նետում նրանց երեսին՝ ով ոչինչ չուներ։

Ես ամրոց կանգնեցրի, ինձ պաշտպանելու սիրուց ու քնքշությունից, որ կանանց ազատության հավիտենական սպառնալիքն են. ես այդ ժամանակ չգիտեի, որ ամրոցներ կառուցում են նրանք, ովքեր իրենց թույլ են զգում…

Քաղաքավարությունը իր ետևում թաքցնում է արատների մի ամբողջ աշխարհ։

Գոյություն ունի արդյո՞ք սեր, որն իր մեջ տղամարդուն ենթարկվելու վտանգ չունենա։

Տղամարդիկ չեն սիրում ինքնուրույնություն ունեցող կանանց։

Կանայք ամեն բանով տղամարդկանցից կախում ունեն. այն կինը, որն ինքն է վաստակում իր ապրուստի միջոցները, կարող է նույն չափով անկախ լինել, ինչպես տղամարդը։

Լինում են խոր կսկիծներ, որոնք անդորրություն են բերում։

Չքավորությունն ու սովը արատավոր ու ստորացուցիչ բաներ են. ոչ ոք չի կարող հարգանք տածել դեպի մի մարդ, որ չքավոր է ու քաղցած։

Գայլերը հարձակվում և պատառ – պատառ են անում իրենց նմաններին, երբ նրանք վիրավոր են ու կաղ՝ անկարող են լինում կռվել իրենց գոյության համար. մարդիկ հաճախ ինձ գայլեր էին պատկերանում, քանի որ «ունեցողին կտրվի և կավելանա, իսկ չունեցողից կխլվի և այն, ինչ ունի»։

Ով ոչ մի անգամ չի սիրել, նա չգիտի ինչ է տանջանքը, և ով չի տանջվել, նա չգիտի, թե ինչ է սերը։

Երբ միանում են գիտությունն ու սերը, ստեղծվում է ուժ, որին ոչինչ չի կարող կործանել։

Կոպտությունը իր ետևում թաքցնում է երկյուղ, իսկ ցինիզմը՝ պարտություն։

Ամեն մարդ աշխատում է, որպեսզի ապրի, մինչդեռ նրան անխուսափելի մահ է սպասվում։

Երջանկությունը, ինչպես և ամեն ինչ կյանքում անցողիկ է։

Մենք միշտ վախենում ենք այն բանից, ինչի դիմաց մեզ թույլ ենք զգում։

Սուտը միշտ ավելի շուտ է տարածվում, քան ճշմարտությունը։

Աշխարհում շատ կանայք կան, որոնք արտասուք են թափում, ստրկացած են ամուսնության օրենքներով և առ տղամարդուն ունեցած սիրով։

Մարդն ամենից ավելի սիրում է այն, ինչի համար ամենից շատ է տանջվել։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ագնես Սմեդլի «Երկրի դուստրը»։ Մեջբերումներ գրքից
7 մթերք, որոնք մաքրում են օրգանիզմը յուրաքանչյուր դեղորայքից առավել արդյունավետ