fbpx

20 ցիտատներ, դետեկտիվ ժանրի անկրկնելի հեղինակ Ագաթա Քրիստիից

Ձեզ ենք ներկայացնում Ագաթա Քրիստիի մեջբերումների, մտքերի հավաքածուն, որոնք ներծծված են իմաստությամբ.

1. Այժմյան երիտասարդության ամբողջ ժամանակը ծախսվում է աշխատանքի, աշխատողների բարեկեցության և աշխարհի ճակատագրի մասին խոսակցությունների վրա։ Իհարկե դա շատ կարևոր է, բայց ես Ձեզ հարց եմ տալիս՝ մի՞թե դա զվարճալի է։

2. Կանայք անգիտակցորեն նկատում են հազարավոր մանր դետալներ, անգիտակցորեն համադրում են դրանք և անվանում են դա ինտուիցիա։

3. Մի նեղացեք ինձնից, երբ ձեզ ասում եմ, որ դուք դեռ շատ երիտասարդ եք։ Երիտասարդությունը՝ թերություն է, որից, ցավոք, շատ շուտ են մարդիկ ձերբազատվում։

4. Այն փաստը, որ զարթուցիչը չի զանգել, փոխել է բազմաթիվ մարդկանց ճակատագրեր։

5. Չի կարելի դատել մարդուն՝ չլսելով նրան։

6. Չկա ավելի տաղտկալի բան այն մարդուց, ով միշտ ճիշտ է։

7. Իմ դետեկտիվ վեպերի սյուժեները ես գտնում եմ, երբ ամաններն եմ լվանում։ Դա այնքան հիմար զբաղմունք է, որ ակամայից մտածում ես սպանության մասին։

8. Չկա ավելի սխալ բան կյանքում, քան տեսնել կամ լսել արվեստի գլուխգործոցը ոչ պատշաճ պահին։ Շատ-շատերի համար Շեքսպիրը կորավ, որովհետև նրանք Շեքսպիր անցնում էին դպրոցում։

9. Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել։ Քանի դեռ դուք դա չեք անում, ամեն ինչ կենդանի է մնում ձեր հիշողության մեջ։ Երբ դուք կրկին անգամ հայտնվում եք այնտեղ՝ ամեն ինչ քարուքանդ է լինում։

10. Ամենամեծ երջանկությունը, որ կարող է լինել կյանքում՝ դա մանկական երջանկությունն է։

11. Միայն այն պահերին, երբ մարդկանց ծիծաղելի իրավիճակում եք տեսնում, դուք իրոք հասկանում եք, թե որքան եք նրանց սիրում։

12. Քանի դեռ չես փորձել՝ դու չգիտես կարո՞ղ ես, թե՞ ոչ։

13. Խելացի մարդը պահում է իր ենթադրությունները իր մեջ։

14. Եթե դուք չեք կարող ընդունել ձեր ամուսնու ապրելակերպը՝ մի վերցրեք այդ գործը ձեր ուսերին։ Այլ խոսքերով՝ մի ամուսնացեք։

15. Ամուսնությունը շատ ավելի մեծ բան է, քան սերը։ Ես շարունակում եմ շարժվել հին ավանդույթներով՝ ամենակարևորը կյանքում հարգանքն է։ Միայն չշփոթեք այն հիացմունքի հետ։

16. Տարօրինակ է, կանայք սիրուց գեղեցկանում են, իսկ տղամարդիկ՝ նմանվում են հիվանդ ոչխարների։

17. Խելացիները չեն նեղանում, այլ համապատասխան եզրակացություններ են անում։

18. Ազատությունը արժի է նրան, որ իր համար պայքարեն։

19. Բոլոր դժբախտությունները կատարվում են փողի կամ դրա բացակայության պատճառով։

20. Երբեք մի մտածեք, որ դուք ավելի լավ եք գլուխ հանում այն բանից, ինչ ուրիշին է պետք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
20 ցիտատներ, դետեկտիվ ժանրի անկրկնելի հեղինակ Ագաթա Քրիստիից
ԹԵՍՏ. միայն բացառիկ գիտելիքների տեր մարդը կկարողանա պատասխանել այս թեստի բոլոր 9 հարցերին, իսկ դո՞ւ…