fbpx

Քաղաքակրթությունը մեր դուռն էլ թակեց, կամ կեցցե՛ն նոր ավտոբուսները

Վաղուց իմ մասին կամ ինձ հետ առնչություն ունեցած դեպքերի մասին գրառում չեմ արել և այսօր այդ առիթը ստեղծվեց: Առիթ, որից անչափ ոգևորված եմ:

Սկսեմ մի փոքր սկզբից: Մի քանի ամիս առաջ ֆեյսբուքով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ գրեցի մեր թաղամասի տրանսպորտի խայտառակ վիճակի մասին՝ հույս չունենալով որ պատասխան կստանամ: Բայց ի զարմանս ինձ չանցած 1 ժամ ես ստացա պատասխան նամակիս, որ այդ հարցով տեղյակ են և զբաղվում են և որ հաշված ամիսների ընթացքում այդ հարցը կլուծվի և ավտոբուսներ կմտցնեն այդ երթուղի: Իհարկե ես որպես «իսկական» հայ քաղաքացի՝ թերահավատորեն մոտեցա այս պատասխանին:

Բայց այսօր ես աշխատանքի եմ գնացել և եկել լրիվ քաղաքակիրթ մարդու պես՝ նորմալ, առանց կռանալու ու ողնաշարի ճկում ստանալու, առանց այլևայլ հոտերի և նույնիսկ նստած՝ ավտոբուսով:

Վերջապես Ավանի Դուրյան թաղամասի երթուղայինների ձեռքից տանջված և բազմաչարչար ժողովուրդը հնարավորություն ստացավ երթևեկելու մարդավայել, քաղաքակիրթ (թու-թու-թու, աչքս չկպնի :) ):

Խոսքս 20 համարի ավտոբուսի մասին է, որը եկավ փոխարինելու 61 տխրահռչակ երթուղայինների երթուղուն, որի համար ես անչափ ուրախ եմ:

Ուրախությունս նաև այլ պատճառ ունի: Այն որ Հայաստանում դեռ աշխատող, իրենց խոսքի տեր մարդիկ գոյություն ունեն:

Մի խոսքով շնորհակալ եմ այս հարցին լուծում տված բոլոր մարդկանց:

Առա՜ջ դեպի քաղաքակիրթ ապագա…

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Քաղաքակրթությունը մեր դուռն էլ թակեց, կամ կեցցե՛ն նոր ավտոբուսները
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 տխուր նշաններ, որոնք առիթ և անառիթ ընկնում են դեպրեսիայի մեջ