Կոպի թրթիռը՝ շատ տարածված երևույթ է։ Գրեթե յուրաքանչյուր մարդու ծանոթ է այդ զգացողությունը։ Հազվադեպ դեպքում է, որ այն անհարմարություն չի պատճառում։ Բայց հաճախակի թրթռալը կարող է խոսել որոշակի առողջական պրոբլեմների մասին։
Այդ թույլ թրթիռը տեղի է ունենում աչքի մկանային սպազմերի պատճառով։ Red Salud UC ընկերությունից նյարդաբան Պատրիսիո Սանդովալը բացատրում է, որ այդ ռեակցիան հայտնի է որպես ակնային միոքիմիա, իսկ դրանց հիմնական պատճառներն են՝ սթրեսը, ծխելը և ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
Թրթռոցից ազատվելու համար անհրաժեշտ է իմանալ դրա պատճառը։ Բացի վերոնշյալ պատճառներից, թրթռոց կարող է առաջանալ աչքի թաղանթի գրգռման հետևանքով, կոպի ֆունկցիոնալության անոմալիաների և նեյրոնային բնույթի պրոբլեմների դեպքում։
Նյարդաբան Պատրիսիո Սանդովալն ասում է, որ շատ հաճախ աչքի թրթռոցը ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն եթե այն չափից դուրս հաճախակի է տեղի ունենում, իսկ էպիզոդները գնալով ավելի տևական են դառնում՝ ապա ավելի լավ է դիմել բժշկի։ Եվ իհարկե, աշխատեք թուլանալ, քնել բավարար քանակով և սնվել բալանսավորված։ Մեծամասամբ դրանք հենց լավագույն «դեղամիջոցներն են»։