Աշխարհը կարծես խելագարվել է: Բոլորը շեղվել են սփիններների վրա: Բառացիորեն ամեն երկրորդ մեծահասակ իր ձեռքում պտտեցնում է բավական պարզ մի խաղալիք: Էլ չենք խոսում երեխաների մասին: Մենք փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ սփիններները սկսեցին այդպիսի հանրաճանաչություն վայելել:
Սփինների լրիվ անվանումն է՝ fidget spinner, այսինքն հոլ բոլոր նրանց համար, ով անընդհատ անհանգստանում է: Ահա մի քանի տեսություն, թե ինչու է այն բոլորին դուր գալիս:
Սփինները հանում է սթրեսը
Ֆիդջեթները հորինել են, որպեսզի օգնեն երեխաներին, որոնք տառապում են հիպերակտիվության և ուշադրության պակասության սինդրոմով, նաև կենտրոնացման աուտիզմով: Իսկ այս սինդրոմները չունեցող մարդկանց համար սփինները հրաշալի կերպով ծառայում է գրիչի կամ մատիտի փոխարինիչ, որոնք մենք պտտում ենք ձեռքի մեջ: Փաստացիորեն, դա ձեռքերը զբաղեցնելու տարբերակներից մեկն է:
Սփինները՝ դա բնական է
Սկզբունքորեն մենք անընդհատ անշարժ չենք՝ զրուցելուց ձեռքերով զանազան շարժումներ ենք անում, փոխում ենք դիրքը տարածության մեջ: Իսկ երբ երկար նստած ես համակարգչի առաջ՝ շարժման անհրաժեշտություն ես զգում: Ահա և սփիններները փոխարինում են այդ բոլոր մանր շարժումները:
Սփինները նորաձև է
Այս կամ այն բանի նորաձևություն ի հայտ է գալիս ամեն տարի: Անցած ամառ բոլորը պոկեմոններ էին որսում, այս ամառ՝ անհընդհատ ինչ-որ բան են պտտեցնում ձեռքերում: Դա «տրենդի մեջ լինելու» և աշխարհից ետ չմնալու ևս մի տարբերակ է: Սփիններները օգնում են հասնել մի անգամից մի քանի նպատակի՝ հանգստանալ, կենտրոնանալ, ցրվել և զգալ քեզ նորաձև: