✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Արեք այս պարզ բաներն ու փողը մեծ ուժով կհոսի դեպի Ձեզ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը և մի մասն ուղղեք բարի գործերին: Որքան շատ եք նվիրում, այնքան Ձեզ շատ է տրվում:

Այս պարզ բաները միշտ փողի աղբյուր կհանդիսանան Ձեզ համար.

  1. Ուշադրություն դարձրե՞լ եք այն բանի վրա, երբ սկսում է քորվել Ձեր ձախ ափը: Շատերի համար դա փող ստանալու նշան է: Երբ քորվոմ է ձախ ափը դա նշան է այն բանի, որ շատ շուտով Դուք փող եք ստանալու: Դա կարող է լինել նույն օրը կամ մի քանի օր հետո: Յուրաքանչյուրիս մոտ դա անհատական բնույթ ունի: Երբ սկսվում է քորվել ձախ ափը ուշադիր եղեք, թե որքան ժամանակից եք Դուք փող ստանում:
  2. Դրամապանակ՝ փողերը պահելու ամենահարմար տեղը: Կարմիր դրամապանակը գումարը դեպի իրեն ձգելու հատկություն ունի: Շատ կարևոր է, որ փողերը կոկիկ  դրված լինեն դրամապանակում:
  3. Բարեգործությունը կավելացնի Ձեր եկամուտը: Բավական է Ձեր եկամտի մեկ տասներորդը տրամադրեք կարիքավորներին, որպեսզի ապահովեք առատության հոսքը: Պարտադիր չէ այդ գումարը տրամադրել եկեղեցուն: Դուք կարող եք այն տրամադրել մանկատանը կամ այլ բարի գործերին: Կարևորն այն է, որ Դուք դա անեք ի սրտե, ոչ թե ցուցադրելու համար:
  4. Հնոտիք: Հին իրերը ժամանակի ընթացքում ձեռք են բերում բացասական էներգիան կլանելու հատկություն: Ազատվելով հնոտիքից ու կիրառելով ֆեն-շուի գիտելիքները՝ Դուք կկարողանաք ակտիվացնել հարստության էներգիան, և Ձեր տանը միշտ բարգավաճում կլինի:
  5. Տնային բույսեր: Երբ  տան բույսը ծաղկում է, դա նույնպես ֆինանսական բարգավաճման նշան է:
  6. Փողոցում գտնված մետաղադրամը կամ զարդը նույնպես հուշում են ֆինանսական շահույթի մասին: Ուստի մի արհամարհեք դրանք ու անցեք: Վերցրեք դրանք ու շնորհակալ եղեք այդ նշանի համար, եթե նույնիսկ այդ զարդը կամ մետաղադրամը իրենցից արժեք չեն ներկայացնում:
  7. Ամռանը խորհուրդ է տրվում պատուհանները բաղ թողնել հնարավորինս շատ, որպեսզի թիթեռնիկները ներս մտնեն: Քանի որ թիթեռնիկները փողի նշան են: Այնպես, որ կարիք չկա թիթեռնիկին անմիջապես դուրս հրավիրել: Թույլ տվեք, որ առատությունն ամուր մուտք գործի Ձեր կյանք:
  8. Երբ թռչունն իր «բնական կարիքներն» է հոգում Ձեզ վրա: Իհարկե դա հաճելի զգացումներից չէ: Սակայն շատ մի մտահոգվեք, քանի որ դա նույնպես առատության ու հարստության նշան է:
  9. Եթե պարտքով գումար եք վերցրել, ուրեմն վերադարձրեք այն մինչև ճաշ:
  10. Մուտքի դռան գորգի տակ դրված մետաղադրամները դեպի տուն են ձգում հարստությունը: Այնպես որ նպաստավոր մթնոլորտ ստեղծեք հարստության համար:

Իհարկե այդքան շատ պետք չէ հույս դնել նշանների վրա: Պարզապես պետք է ակտիվ գործել:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag
Արեք այս պարզ բաներն ու փողը մեծ ուժով կհոսի դեպի Ձեզ
«Մի մոռացեք նայել աստղերին». 5 կյանքի դաս Սթիվեն Հոքինգից
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց