Բոլորս հիշում ենք աստվածաշնչային մարգարե Հովնանի պատմությունը, ով երեք օր ու երեք գիշեր անցկացրեց կետի փորում: Իհարկե, դա իրականության հետ քիչ կապ ունի: Ջրային այս հսկաները չափազանց նեղ կերակրափող ունեն, մարդը պարզապես չի կարող այնտեղով անցնել: Այնուամենայնիվ, 2021 թվականի հունիսի 11-ին ամերիկացի ջրասուզակին «հաջողվեց» գնալ Հովնան մարգարեի հետքերով: Այդ օրը Պրովինսթաունի՝ տղամարդու հայրենի քաղաքի թերթերը դուրս եկան ցնցող վերնագրով. «Կետը մարդու է կուլ տվել»:
View this post on Instagram
Կետը մարդու է կուլ տվել
56-ամյա Մայքլ Փաքարդը իր ապրուստը վաստակում է օմարի որսով : Ջրասուզակը պատրաստվում էր հերթական սուզվելուն, երբ նա հանկարծ զգաց զգալի ցնցում, իսկ հետո շուրջ բոլորը մթնեց: Տղամարդը գրեթե անմիջապես հասկացավ, որ ինքը ինչ-որ մեկի հսկայական բերանում է: Մայքլը ամբողջ մարմնով զգաց հսկայական կենդանու բերանի մկանների շարժումները:
Սկզբում Փաքարդը մտածում էր մեծ սպիտակ շնաձկան մասին, բայց հետո նա հրաժարվեց այդ մտքից: Շնաձկները պատառոտում են զոհերին, իսկ այստեղ ջրասուզորդն ընդհանրապես չէր զգում ատամները: Համադրելով փաստերը՝ Մայքլը կռահեց, որ նա կետի բերանում է, և լրջորեն խուճապի մատնվեց: Խավարը, նեղ տարածություն, շուրջ բոլորը կետի բերան՝ Փաքարդի տեղում, ցանկացած մարդ խուճապի կմատնվեր:
Արագ փրկություն
«Այդ պահին ես կարող էի մտածել միայն իմ որդիների մասին», – հետագայում պատմեց ջրասուզակը: Մայքլի ավագ որդին 15 տարեկան է, կրտսերը՝ 12, իսկ Փաքարդն իր ամբողջ ազատ ժամանակը անցկացնում է նրանց հետ: Որդիների մասին մտքերը մարդուն ուժ տվեցին, նա սկսեց շարժվել և փորձել կետին հնարավորինս շատ անհարմարություններ պատճառել: Մայքլը չէր պատրաստվում կետի համար լանչ դառնալ:
Ծովային հսկան, զգալով, որ որսը չի գնում դեպի կոկորդը, դուրս եկավ ջրի մակերես, ու դուրս թքեց Փաքարդին: Ծովի մակերեսին ջրասուզակին արագորեն օգնության հասավ ընկերը և տեղափոխեց նրան հիվանդանոց: Մասնագետների կարծիքով՝ Մայքլն ընդամենը 30-40 վայրկյան է անցկացրել կետի բերանում: Իհարկե, այդ վայրկյանները զոհի համար ժամեր էին թվում:
Բժիշկները զննել են տուժածին, բայց հայտնաբերել են միայն փափուկ հյուսվածքի լայնածավալ վնաս: Ըստ ամենայնի, Փաքարդն այս վնասվածքները ստացել է կետի ծնոտները սեղմելուց հետո: Այժմ նավաստին բուժվում է հիվանդանոցում : Բայց նա չի պատրաստվում հրաժարվել իր սիրած գործից: Մայքլն արդեն լրագրողներին ասել է, որ ապաքինվելուց հետո կվերադառնա օմարի որսին:
View this post on Instagram
Եզակի պատահականություն
Ափամերձ հետազոտությունների կենտրոնի տեղական փորձագետ Ջուկ Ռոբինսը ասում է, որ Փաքարդին պատահաբար կուլ է տվել սապատավոր կետը: Այս հսկաները թշնամանք չեն ցուցաբերում մարդկանց հանդեպ, բայց կերակրման ժամանակ հսկայի բաց բերանը փակում է նրա տեսադաշտը: Ահա հենց այս պատճառով էլ կետը կերակուրի հետ միասին իր բերանն է քաշել ջրասուզակին:
Նշենք, որ կետի բերանում հայտնվելը միայն վերջինն է Փաքարդի կյանքի ծայրահեղ միջադեպերի շարքում: Մայքլը 10 տարի առաջ ավիավթարի մեջ էր հայտնվել Կոստա Ռիկայի վրա: Նավաստին լուրջ վնասվածք էր ստացել, բայց ողջ էր մնացել և 4 այլ ուղևորների հետ միասին երկու օր անցկացրել է ջունգլիներում՝ սպասելով փրկարարներին: Այ քեզ իսկական մարդ-արկած: