fbpx

Թանկարժեք քարն ըստ կենդանակերպի նշանի: Գտեք ձեր գոհարը

Ակնեղենը մեծ դեր է խաղում աստղագուշակության մեջ: Քարը ընտրելիս կարևոր են նաև ինտուիցիան և էներգետիկ տպավորությունները: Զարդեր կրելը թույլ է տալիս հաղթահարել թշնամական մոլորակների վատ ազդեցությունը: Դրանք նաև օգնում են բուժել հիվանդություններ և հասնել բարեկեցության, սիրո, ինքնավստահության: Օգնում են վերահսկել զայրույթը և բարձրացնել կենտրոնացումը:

Կարդացեք Mediamag-ում, թե որ քարերն են հարմար յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար:

Խոյ

Խոյի գերակշռող գծերն են՝ իմպուլսիվությունը, անհամբերությունն ու էներգիայով լեցունությունը: Առաջնորդությունը՝ նրանց երկրորդ անունն է, իսկ անմիջականությունն ու դինամիզմը որակներ են, որոնք անցնում են մտքով, երբ տեսնում են տիպիկ Խոյին: Այս կրակի նշանի համար լավ քար կլինի թագավորական հասպիսը, որը հանգստացնում է նյարդային համակարգը, բայց միևնույն ժամանակ ուժեղացնում է ֆիզիկական և մտավոր էներգիան: Լավ ընտրություն է նաև Ամեթիստը, որը հայտնի է որպես ներդաշնակության և թուլացման քար, որը կօգնի ձեզ հանգստություն պահպանել և հանգստացնել ձեր ամենօրյա մրցավազքի ընթացքում կուտակված էներգիան:

Ցուլ

Ցուլը համառ է, հետևողական, հավակնոտ և խելացի: Գործնականությունը, վճռականությունը և պրագմատիզմը այն գծերն են, որոնք մենք դիտարկում ենք որպես այս նշանի տակ գտնվող մարդկանց առանձնահատկություններ: Քարերը, որոնք պետք է հաշվի առնել ընտրության ժամանակ․ վարդագուն քվարցը, որը կբարձրացնի ձեր զգայականությունը, կարթնացնի կիրքը և կօգնի ձեզ զգացմունքներից քաղել ամենաթանկը: Ուշադրություն դարձրեք մալաքիտին, որն արտահայտում է զգացմունքներ և կարող է շատ օգտակար նվեր լինել: Ավենտուրինը, որը կոչվում է նաև «արևի քար», հանգստացնում և օգնում է հաղթահարել վախերը և հարստություն և առատություն է ներգրավում մեր կյանքում:

Երկվորյակներ

Երկվորյակները պատկանում են օդի տարերքին՝ խելացի, էներգետիկ և գաղափարներով լի: Հետաքրքրասիրությունը, խելացիությունն ու տաղանդը հատկություններ են, որոնք մենք կարող ենք վստահորեն վերագրել Երկվորյակներին: Նրանց համար հարմար վագրի աչք քարը նպաստում է կենտրոնացմանը, թույլ է տալիս հավաքել և կազմակերպել տեղեկատվության այն զանգվածը, որը կենդանակերպի այս նշանը պատրաստակամորեն հավաքում է: Ագաթը օգնում է կենտրոնացնել մտքերը, քանի որ, ինչպես գիտեք, Երկվորյակները երբեմն չեն կարողանում երկար կենտրոնանալ մի բանի վրա և արագ անցնում են մեկ այլ բանի: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև լեռնային բյուրեղապակուն, որը մաքրում է միտքը և բարձրացնում ինքնավստահությունը: Այն շատ է օգնում, երբ կասկածում ենք ինքներս մեզ կամ ուրիշներին:

Խեցգետին

Գերիշխող գծերը, որոնցով մենք կարող ենք տարբերակել Խեցգետնին այլ նշաններից, անհավատալի համառությունն ու որոշակի ամաչկոտությունն են, ինչի պատճառով կենդանակերպի այս նշանը բավական ինքնամփոփ է թվում: Նրանց հատկանշական են պահպանողականությունը, ընտանեկան ավանդույթների և արժեքների հանդեպ սերը, ինչպես նաև սենտիմենտալությունն ու կապվածությունը: Քարերը, որոնք Խեցգետինները պետք է ընտրեն.

◼️ Հասպիսը (հատկապես կարմիրը և կիտրոնագույնը) աջակցում են սթրեսի դեմ պայքարին և հեշտացնում են շփումը այլ մարդկանց հետ:

◼️ Մարջանը կապահովի անվտանգության և կայունության զգացում:

◼️ Օնիքս, որը հայտնի է ուժի և դիմադրողականության մեծացման, ինչպես նաև հանգստացնող և երիտասարդացնող հատկություններով:

Առյուծ

Առյուծները հմայում են այլ նշաններին իրենց հպարտությամբ, գրավչությամբ և ինքնավստահությամբ: Առաջին հայացքից նրանց կարող են համարել փառամոլ կամ եսակենտրոն, բայց նրանց ավելի լավ ճանաչելուն պես կնկատենք, որ նրանք հոգ են տանում և կարեկցում են իրենց շրջապատող մարդկանց: Առյուծները համարվում են ուժեղ, որոշ չափով ամբարտավան և քննադատության հանդեպ դիմացկուն: Քարը ընտրելիս պետք է հաշվի առնել այս հատկությունները և ընտրել.

◼️ Վագրի աչք, որը բարձրացնում է զգայունությունը այլ մարդկանց նկատմամբ և օգնում է գրավել կայունությունը:

◼️ Սաթ, որը էներգիա է հաղորդում, հանգստացնում, երիտասարդացնում և պաշտպանիչ հատկություններ ունի:

◼️  Ցուլի աչք, որը վստահության ու հաջողության քարն է:

Կույս

Կույսերը հայտնի են իրենց աշխատասիրությամբ և պատրաստակամության կազմակերպել այն, ինչ գտնում են քաոսային: Այս նշանի տակ գտնվող մարդիկ հիմնականում հուսալի, համակարգված և բնույթով հանգիստ են: Կույսերի համար լավ ընտրություն կլինի Սերդոլիկը՝ քաջության և անմիջականության քար, որը կօգնի խուսափել կոշտ շրջանակներից և կանոններից: Արժե ուշադրություն դարձնել բազեի աչքին, որը խաղաղություն է հաղորդում և օգնում է պայքարել վատ տրամադրության դեմ (սա նաև առատության քար է), ինչպես նաև հասպիսը, որը կօգնի մարդկանց հետ շփվելուն, քանի որ Կույսերը հայտնի են իրենց ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ:

Կշեռք

Կշեռքները արդարության ուժեղ զգացում ունեն: Նրանք նրբաճաշակ են, էլեգանտ, հմայիչ և նուրբ: Հարմար քար ընտրելիս պետք է հաշվի առնել․ օպալը, որը օգնում է հաղթահարել ձախողումները, հեշտացնում է կյանքի որոշակի փուլերի ավարտը և առաջ շարժվելը: Ագաթ, որը բարելավում է կենտրոնացումը և ուշադրությունը, և արևաքարը, որը խթանում և ուժ է հաղորդում: Արժե նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել ազնիվ շափյուղային, որը հոգեկան հանգստություն է հաղորդում, սովորեցնում է կապվածություն և հավատարմություն և օգնում տեսնել սեփական ցանկությունների խորությունը:

Կարիճ

Այս նշանի տակ գտնվող մարդիկ առանձնանում են իրենց մեծ խառնվածքով, վճռականությամբ, ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկությամբ: Նրանք խարիզմատիկ են, վճռական, գրավիչ և որոշ չափով խորհրդավոր: Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հարմար քարեր կլինեն. Ամեթիստ, որը հայտնի է որպես ներդաշնակության և հավասարակշռության քար (քանի որ Կարիճները հակված են տարբեր ծայրահեղությունների), կայծքար, որը հանգստացնում է և միաժամանակ ավելացնում է դրական կենսական ուժը և մալաքիտ, որն օգնում է արտահայտել զգացմունքները, քանի որ Կարիճները կարող են լինել խանդոտ և կասկածամիտ:

Աղեղնավոր

Աղեղնավորների գերակշռող գծերն են համարձակությունը, աշխատասիրությունը, մարտահրավերներ ընդունելու կարողությունը, իսկ կենսուրախությունը, ազնվությունն ու մարդկանց անմիջական վերաբերմունքը կարող են լինել նրանց երկրորդ անունը: Լաջվարդը կդառնա այս նշանի տակ ծնված մարդկանց քարը, որը ամրապնդում է ստեղծագործականությունն ու ինքնավստահությունը: Այս քարը կամրապնդի Աղեղնավորի ինքնամոտիվացումը և կօգնի նրանց հաջողության հասնել: Ավենտուրինը, որն ունի հանգստացնող հատկություններ, օգնում է հանգստացնել այս նշանին, ինչպես նաև օնիքսը, որն ապրապնդում է իմունիտետը, ուժեղացնում է բավարարվածության և ինքնավստահության զգացումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները, որպես կանոն, իրենց հեռու պահող, մի փոքր ինքնամփոփ մարդիկ են և սկզբում նրանք կարող են ուրիշների համար սառը թվալ: Համառությունը, հետևողականությունը և առողջ բանականությունը նրանց հատկանիշներն են: Ճիշտ քարը կլինի հասպիսը, որը բարելավում է ուրիշների հետ շփվելու ունակությունը, օգնում է Այծեղջյուրների խստությանը, փիրուզը, որը հայտնի է որպես պաշտպանիչ քար, ամրացնում է ինքնավստահությունը, էներգիան և բավարարվածությունը կյանքում, ծխացող քվարցը, որը հակազդում է մելամաղձությանը:

Ջրհոս

Ջրհոսը ստեղծագործական, անկախ ու ոչ ստանդարտ նշան է: Հեռավորությունը ուրիշներից, անհատականությունն ու սկզբունքների ժխտումը Կենդանակերպի այս նշանի առանձնահատկությունն են: Ճիշտ քարեր ընտրելիս պետք է հաշվի առնել քաղկեդոնաքարը, որն աջակցում է հաղորդակցությանը և հստակ արտահայտմանը: Այն հեշտացնում է շփումը այլ մարդկանց հետ, քանի որ Ջրհոսի իրեն հեռու պահելու սովորությունը հաճախ ընկալվում է որպես հուզական սառնություն: Բազեի աչք քարը լավ ընտրություն է, քանի որ այն կազատի բացասական կարծրատիպային մտքերից և կօգնի Ջրհոսներին հաղթահարել իրենց տեսակետները փոխելու դժվարություններն ու համառությունը: Ամեթիստը վերականգնում է հավասարակշռությունն ու մտքի խաղաղությունը:

Ձկներ

Ձկները թվում են ինքնամփոփ, մի փոքր բացակայող ու բավականին անվճռական մարդիկ: Ձկները շատ զգացմունքային և համակրելի մարդիկ են և ունեն շատ զարգացած ինտուիցիա: Հարմար քարերը այս նշանի տակ ծնված մարդկանց համար. Ագաթ, որն ազդում է ներքին կայունության վրա, քանի որ Ձկները կարող են շատ փոփոխական լինել և ենթակա են ազդեցության: Սերդոլիկ, որըը կամրապնդի ստեղծագործականությունն ու ինտուիցիան, և ամեթիստը, որն օգնում է պահպանել հավասարակշռությունն ու ներդաշնակությունը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թանկարժեք քարն ըստ կենդանակերպի նշանի: Գտեք ձեր գոհարը
Խորիմաստ մտքեր որոնք ձեզ մտածելու առիթ կտա