fbpx

Ընդունեք այս 7 դաժան ճշմարտությունները և կդառնաք շատ ավելի ուժեղ

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը նախ պետք է հարստանա և հայտնի դառնա և փորձի այն ամենը, ինչի մասին երազել է, որպեսզի տեսնի, որ իմաստը բոլորովին դրանում չէ»:
Ջիմ Քերրի

Կյանքը միշտ չէ, որ հեշտ է, և ոչ ոք չի հերքի այս փաստը: Մենք անընդհատ բախվում ենք հուզականորեն հյուծող դժվարությունների և ուժասպառ անող փորձությունների: Եվ ինչ-որ կերպ մեզ միշտ հաջողվում է մեր մեջ ուժ գտնել և հաղթահարել այդ բոլոր խնդիրները, դառնալ ավելի ուժեղ, քան նախկինում էինք:

Բայց կան մի քանի դաժան ճշմարտություններ, որոնք մեզ բոլորիս համար չափազանց սարսափեցնող է՝ ընդունելու համար: Մենք գիտակցաբար խուսափում ենք դրանցից՝ ինչպես ժանտախտից, համարելով, որ խնդիրները անտեսելը նրանց կվերացնի: Ցավոք, մեզանից շատերը չեն կարողանում գիտակցել, որ այս պահվածքը միայն վատթարացնում է իրավիճակը:

Ստորև թվարկված են 7 դաժան ճշմարտություններ, որոնք դուք պետք է ընդունեք՝ ավելի ուժեղ և երջանիկ դառնալու համար:

1. Ոչինչ հավերժ չէ, նույնիսկ կյանքը

Ոմանք ասում են. «Կյանքը կարճ է»: Մյուսները պնդում են, որ կյանքը ամենաերկարն է աշխարհում: Բայց որ պնդումն էլ ընտրեք, ճշմարտությունն այն է, որ ոչինչ հավերժ չի տևում: Ամեն ինչ իր սկիզբն ու վերջն ունի: Եվ չնայած մենք բոլորս գիտենք այդ մասին, մեզանից շատերը հրաժարվում են դա ընդունել: Որքան շուտ համակերպվեք այս անվիճելի փաստի հետ, այնքան շուտ կսկսեք ապրել լիարժեք:

2. Դուք չեք կարող հաջողության հասնել առանց ձախողվելու

Ձախողումը հաջողության բանալին է: Որքան էլ հակասական է հնչում, ձախողումը օգնում է ձեզ աճել: Ընդունել ձեր թերությունները և սխալներ թույլ տալ հաջողության ճանապարհին. առանց դրանց անհնար է հասնել նպատակներին: Բացի այդ, անհաջողության ուժը գիտակցելը՝ հրաշալի կերպով կոփում է մարդու բնավորությունը:

3. Նպատակների մասին խոսելը և փորձել դրանց հասնել՝ բոլորովին այլ բաներ են

Դուք կարող եք խոսել այնքան, որքան ցանկանում եք մեծ նպատակների ու զարմանալի երազանքերի մասին, բայց դրանք կմնան պարզապես ձեր երևակայության արդյունքը, եթե ամեն ինչ սահմանափակվի բառերով: Իրական բաները լինում են միայն այն ժամանակ, երբ դուք իրականում սկսում եք ինչ-որ բան անել ձեր հավակնություններին հասնելու համար:

4. Կյանքում կան բաներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան փողը

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը նախ պետք է հարստանա և հայտնի դառնա և փորձի այն ամենը, ինչի մասին երազել է, որպեսզի տեսնի, որ իմաստը բոլորովին դրանում չէ»:
Ջիմ Քերրի

Բարեկեցիկ ապրելը քեզ արժանի մարդ չի դարձնում: Նույնիսկ եթե դուք ունեք անհամար ակտիվներ և ութանիշ աշխատավարձ, միևնույն է, կարող եք ձեզ միայնակ ու դժգոհ զգալ: Քանի դեռ ունեք սնունդ, տանիք գլխավերևում և ձեզ սիրող ու ապավինող մարդիկ՝ ձեզ մոտ ամեն ինչ լավ է:

5. Երջանկությունը ինքնին ճանապարհորդությունն է, այլ ոչ թե նպատակակետը

Չի կարելի անընդհատ երջանիկ լինել: Նույնիսկ բլոգերները, որոնց դուք հետևում եք սոցիալական ցանցերում և որոնք անընդհատ և հիմնականում քարոզում են իդեալական կյանքի անիրատեսական գաղափարը, երբեմն նույնպես տխրում են: Բայց նրանք երբեք չեն խոսում իրենց խնդիրների մասին: Այնպես որ, հաջորդ անգամ, երբ տխրեք և լաց լինեք, մի մեղադրեք ձեզ այս բացասական հույզերի համար: Դուք բարդ զգացողություններ ունեցող անձնավորություն եք, և դա բոլորովին նորմալ է:

6. Ոչ ոք կատարյալ չէ

Յուրաքանչյուրն ունի իր թերությունները, բայց ճիշտն ասած՝ հենց սա է մարդկության գեղեցկությունը: Բոլորս էլ կյանքի տարբեր փուլեր ենք անցնում տարբեր արագություններով: Եվ այն, ինչը ոմանց համար իդեալական է թվում, ոմանց համար հեռու է կատարյալ լինելուց:

Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մի անգամ ասել է. «Տիեզերքի հիմնարար օրենքներից մեկը կատարելության պակասն է: Կատարելություն ուղղակի չկա: Հակառակ դեպքում ոչ դու, ոչ ես չէինք կարող գոյություն ունենալ»:

7. Առավոտը ավելի իմաստուն է, քան երեկոն

Եվ այսպես, այսօր սարսափելի օր էր: Դուք լուրեր եք լսել, ձեր ծրագրերը ձախողվել են, դուք վրդովված եք… Այս ամենը ձեզ ամբողջությամբ հյուծել է: Նման իրավիճակներում ավելի լավ է գնաք  քնելու, այլ ոչ թե անքուն գիշեր անցկացնեք՝ փորձելով հասկանալ, թե ինչն է սխալ եղել և ինչպես շտկել այն հիմա:

Եթե ​​երեկոյան դուք ձեզ ժամանակ տաք կարգուկանոն հաստատել գլխում, կզարմանաք, թե որքան հեշտ է դառնում առավոտյան ձեր խնդիրների լուծումը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 4.31 из 5 )
MediaMag
Ընդունեք այս 7 դաժան ճշմարտությունները և կդառնաք շատ ավելի ուժեղ
Ճիշտ խոսքեր կյանքի մասին: Խորհուրդ է տրվում կարդալ բոլորին