Ի՞նչ է անհաջողությունը: Եթե ավելի խորը նայենք: Եթե փորփրենք մեր ներսում…
Շատերը կարծում են, որ անհաջողությունը դռնապան աշխատելն է կամ 40 տարեկանում մայրիկի հետ ապրելը: Կամ 45-ում մենակ լինել, առանց ամուսնու և երեխաների՝ կատուներով շրջապատված:
Բայց իրականում անհաջողությունն այդպիսի տեսք չունի: Ուզու՞մ եք ձեզ պատմեմ, թե իրականում ինչն է անհաջողություն:
✅ Ոչ մի օր չապրել այնպես, ինչպես ցանկանում ես:
✅ Աշխատել ամենահեղինակավոր աշխատանքում, բայց ատել այն:
✅ Ամուսնանալ ամենախելացի, խոստումնալից ու գեղեցիկ մարդու հետ, բայց նրան ամենևին չսիրել:
✅ Ամեն օր հաշվել կալորիաները, որպեսզի «կրես» ուրիշի մարմինը:
✅ Ամբողջ կյանքում երազել վեպ գրել, բայց չափազանց վախենալ շարունակել այն, գրելով թեկուզ երկրորդ գլուխը:
✅ Սեռական հարաբերություն ունենալ ոչ թե կրքի պատճառով, այլ պարտքի զգացումից ելնելով:
✅ Ապրել ամենասիրող, հասկացող, բարի և հոգատար մարդու հետ, բայց երազել լինել հարևանի հետ:
✅ Երբ երեխան անընդհատ ուզում է խաղալ, իսկ դուք՝ որպեսզի ոչ ոք պարզապես ձեռք չտա ձեզ:
✅ Երազել ամսագիր թերթելով՝ կրուասանով նախաճաշել, բայց փոխարենը լցնել ստամոքսը լուծվող քիմիական շիլայով և նստել ղեկին:
✅ Ամեն օր երազել, որ ամեն ինչ կփոխվի, բայց ոչինչ չանել դրա համար:
Ահա թե ինչն եմ ես անվանում անհաջողություն:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: