fbpx

Կենդանակերպի 4 նշան, որոնք փողի հետ վարվել չգիտեն

Խնդիրն այն է, որ միայն գարեջրի փող ունենալով՝ նրանք միշտ շամպայն են ցանկանում:

Ամիսը նո՞ր է սկսվել, իսկ փողերն արդեն ավարտվե՞լ են… Կենդանակերպի այս 4 նշանների համար սա մշտական ​​խնդիր է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փողը համարում է պատրանքային ու զրոական մի բան:

Աղեղնավոր

Կենդանակերպի բոլոր նշանների մեջ փողն անիմաստ ծախսելու առումով առաջին տեղը բաժին է ընկնում Աղեղնավորին: Նրանց բոլոր մտքերը մոտավորապես այսպիսին են. «Փողն ուղղակի չի կարող վերջանալ, չէ՞ որ ես դեռ չմուծված պարտքեր ունեմ»:

Նրանց պրոբլեմը կայանում է նրանում, որ փող ունենալով միայն գարեջրի համար՝ նրանք միշտ շամպայն են ցանկանում: Գրպանում բանկային քարտի առկայությունը միայն խթանում է Աղեղնավոր իմպուլսիվությունը:

Միակ բանը, որ կարող են անել այս համաստեղության ներկայացուցիչները, որպեսզի ինչ-որ կերպ վերահսկեն իրենց ծախսերը, ամբողջությամբ անցնել կանխիկ դրամի: Այս կերպ նրանք կտեսնեն, որ փողը սպառվում է:

Կշեռք

Կշեռքները սիրում են ոճային տեսք ունենալ, ուստի նրանց ամենամեծ խնդիրը հաստատ շոպոհոլիզմն է: Վարկային քարտը ձեռքին Կշեռքը՝ շատ վտանգավոր համադրություն է: Այնուամենայնիվ, նրանց դրամական խնդիրների պատճառը ոչ միայն չմտածված գնումներն են, այլև ամսվա վերջին հաշիվները չվճարելը, այդ պատճառով Կշեռքների պարտքերը անընդհատ աճում են:

Կշեռքների համար բոլորովին դժվար չէ ինքնուրույն որոշել, որ իրենք պարզապես «ստիպված են» ինչ-որ բան գնել, ուստի այս որոշումը նրանք օգտագործում են որպես պատրվակ հաշիվների վճարումը «հաջորդ ամիս» հետաձգելու համար: Բայց այդ «հաջորդ ամիսը» պարբերաբար հետաձգվում է:

Ցուլ

Ցուլի ամենամեծ ֆինանսական խնդիրը սեփական ցանկություններին անձնատուր լինելն է: Նրանք սիրում են երես տալ իրենց, և այդ առումով նրանք սահման չունեն: Մինչդեռ հաշիվները շարունակում են կուտակվել …

Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը: Ցուլերը չափազանց աշխատասեր մարդիկ են, ուստի շատ քրտնաջան աշխատում են իրենց ծախսերը հոգալու համար: Խնդիրն այն է, որ նրանց մոլուցքը՝ ունենալ լավագույն բաները, նրանց անվերջ աշխատանքի ստրուկ է դարձնում:

Երբեմն Ցուլերը կարող են կախվածություն ձեռք բերել այն ամենից, ինչ նրանք արդեն ունեն:

Ձկներ

Ձկների խնդիրը ֆինանսական հարցերում այն ​​է, որ նրանք միշտ իրենց զոհաբերում են հանուն շրջապատի: Եթե ​​ինչ-որ մեկը նրանց մոտ է գալիս օգնության, լինի դա փողի կամ երաշխիքի կարիք, Ձկները պարզապես չեն կարող մերժել:

Նրանց բարեսրտությունը հաճախ չարաշահվում է, հետևաբար՝ ուրիշներին օգնելու ցանկության պատճառով, այս նշանի ներկայացուցիչները, որպես կանոն, հայտնվում են պարտքերի տակ: Սա սիրող և առատաձեռն Ձկների հիմնական գիծն է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի 4 նշան, որոնք փողի հետ վարվել չգիտեն
13 հանրաճանաչ տղամարդիկ, ովքեր տարիքի հետ ավելի գրավիչ են դարձել