fbpx

Հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը

Բրիտանական հեռուստառադիոընկերություն BBC-ն հաղորդում է, որ բրիտանական Էքսետեր քաղաքի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել որ բույսերը՝ մասնավորաբար բանջարեղենները կարող են շփվել իրար հետ: Գիտնականները ժապավենի վրա հավերժացրել են այն պահը, թե ինչպես է ֆլորայի ներկայացուցիչը մյուսին հաղորդում սպասվող վտանգի մասին:

Մարդկանց մեծ մասը սիրում է զբոսնել այգով, քանի որ վստահ է, որ այնտեղ տիրում է կատարյալ լռություն: Իսկ բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ դա այդպես չէ: Դուք ուղղակի չեք լսում, թե ինչպես են իրար հետ շփվում բույսերը: Իսկ նրանք անընդհատ իրար հետ զրույցի մեջ են՝ նամանավանդ եթե մոտակայքում վտանգ կա: Որ բույսերը շփվում են միմյանց հետ գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն առաջին անգամ է, որ նրանք իրենց ձեռքում ունեն տեսանելի ապացույցներ:

Դրա համար գիտնականները մի փոքր մոդիֆիկացրել են կաղամբի ԴՆԹ-ն՝ բույսի ներսում մեծացնելով Լյուցիֆերազա անվանմամբ սպիտակուցի քանակը (Լյուցիֆերազա սպիտակուցի առկայությունն է թույլ տալիս լուսատիտիկներին մթության մեջ լուսավորվել): Դա արվել է նրա համար, որպեսզի տեսախցիկները կարողանան ֆիքսել բույսերի շփման պրոցեսը- հաղորդում է Daily Mail-ը:

Երբ գիտնականները կտրել են կաղամբի թերթերից մեկը՝ բույսը սկսել է արտադրել մեթիլ ժասմոնատ անվանմամբ գազ: Հենց դա էլ բույսերի «ձայնն» է. – նշում են գիտնականները: Այդ նյութի օգնությամբ բույսերը միմյանց զգուշացնում են վտանգի մասին:

Լսելով այդ յուրատեսակ SOS ազդանշանը՝ մոտակայքում աճող բանջարեղենները մեծացնում են իրենց տերևներում պարունակվող տքկսիկ նյութերի քանակությունը, այդպիսով վախեցնելով տարբեր վնասակարների, որոնք կարող են կրծել տերևները: Առաջին հերթին այն նախատեսված է միջատներին վախեցնելու համար: Գիտնականների խոսքերով այդ մեթոդով են միմյանց հետ շփվում ինչպես բանջարեղենները, այնպես էլ ծաղիկները և նույնիսկ ծառերը: Չնայած հայտնագործումը շատ մոտ է սենսացիա կոչվելուն՝ կենսաբաններն ասում են, որ գտնվում են բույսերի շփման հետազոտությունների ամենասկզբնական փուլում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը
Առակ Արևի ու քամու մասին