fbpx

Ջորջիո Արմանիի 15 արտահայտություններ, որոնք թույլ են տալիս չմտածել նորաձևության մասին

«Էլեգանտ լինել լինել չի նշանակում աչքի ընկնել, այլ նշանակում է դաջվել հիշողության մեջ»:

Ջորջիո Արմանին երկար տարիներ աշխատել է հայտնի մոդելյերների մոտ, որպես օգնական, իսկ 1974 թվականին նա առաջին անգամ ներկայացրել է իր սեփական հավաքածուն:

Մոդելյերը խոստովանել է, որ երբ փորձարկումներ էր կատարում կտրվածքի հետ, դա հակասում էր ընդհանուր ընդունված գաղափարներին և մեթոդներին: «Ես պարզապես ուզում էի ստեղծել այնպիսի հագուստ, որը էլեգանտ տեսք կունենար և միևնույն ժամանակ կլիներ հարմարավետ: Ի վերջո, իմ գաղափարները նորաձև դարձան», – ասում էր նա: 20-րդ դարի վերջին Giorgio Armani S․p․A- ն դարձավ նորաձևության արդյունաբերության մեջ ամենահայտնիներից մեկը:

Մենք հավաքել ենք Ջորջիո Արմանիի 15 տպավորիչ մեջբերումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լայն մտածել նորաձևության մասին.

1. Էլեգանտ լինել լինել չի նշանակում աչքի ընկնել, այլ նշանակում է դաջվել հիշողության մեջ:

2. Ոճի և նորաձևության տարբերությունը որակի մեջ է:

3. Էժան կոշիկը վատ տնտեսում է: Մի խնայեք գլխավորի վրա՝ կոշիկները ձեր զգեստապահարանի հիմքն են:

4. Պիջակը զգեստապահարանի հիմքն է: Այն պետք է լավ կարված լինի, կատարյալ նստի և ձևված լինի այնպես, որպեսզի ձեզ զգաք ինքնավստահ և հարմարավետ: Երբ լավ պիջակ ես հագել, մնացած ամեն ինչ ինքնստինքյան կդասավորվի:

5. Ուրախ եմ, որ մեր օրերում էլեգանտ լինելու ցանկություն է կրկին ի հայտ եկել: Էլեգանտությունը տեսքի բանալին է, մի բան, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, որի հետ դուք երբեք դուրս չեք լինի նորաձևությունից: Ես իմ հաջողությունը կապում եմ այս փիլիսոփայությանը հավատարիմ լինելու հետ: Ինձ համար ոճը ավելի կարևոր է, քան նորաձևության կարճատև միտումները:

6. Հարկավոր չէ չափից շատ ջանք թափել հագուստ ընտրելիս. ամենաոճային մարդիկ թվում է թե ոչ մի ջանք չեն թափում իրենց արտաքին տեսքի վրա: Արդյունքում՝ ոճը դառնում է ինքնաարտահայտում, և չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է իսկապես սարսափելի լինել մարդու վրա, ով իսկապես անկեղծ է ինքն իր հետ:

7. Սևն ու մուգ կապույտն ավելի գեղեցիկ կազմվածք են հաղորդում, քան մյուս գույները: Հավատարիմ մնալով այս գունային սխեմային՝ կարող եք ինքներդ ձեզ թույլ տալ փորձեր կատարել ձևերի և տեքստուրաների հետ:

8. Աքսեսուարների կարևորությունն մեր օրերում աճում է, այնպես որ ներդրումներ կատարեք կոշիկների, գոտիների, պայուսակների, փողկապների և այլնի մեջ: Դրանից հետո կարող եք նորից թարմացնել ձեր հանդերձանքը: Ուշադիր եղեք ձեր հագած գույներին և գնեք համապատասխան պարագաներ: Ասածս հիշեք, որ մոխրագույնով կարելի է կրել թե՛ սև, թե՛ շագանակագույն: Ժամացույցը ամենակարևոր բաներից մեկն է, որը կգնեք: Ժամացույցը շատ բան է ասում մարդու մասին:

9. Ընտրեք կտորներ, որոնք չեզոք գույն ունեն, առանց վառ նախշերի՝ դրանք ավելի երկար կծառայեն (նորաձևության տեսանկյունից):

10. Մանրակրկիտ ընտրված բույրը կարող է դառնալ ձեր տարբերող նշանը: Սա առաջին բանն է, որ մարդիկ զգում են սենյակ մտնելիս, և վերջին բանը, որ անհետանում է, երբ դուրս եք գալիս:

11. Սեքսուալ տեսք ունենալը ինքնավստահության խնդիր է: Սա նույնքան հոգեվիճակ է, որքան մարմնի վիճակ:

12. Էլեգանտությունը տեսքի բանալին է, մի բան, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, որի հետ դուք երբեք դուրս չեք լինի նորաձևությունից:

13. Սա ժամանակակից աշխարհի խնդիրն է. ոչ ոք չի ուզում ռիսկի դիմել, ռիսկի դիմել լինել այնպիսին, ինչպիսին կա:

14. Ասում են, որ ես իմ տարիքից 20 տարով երիտասարդ եմ թվում: Հարցրեք, թե որն է իմ գաղտնիքը: Սա մասամբ ժառանգականություն է: Մայրս մահացել է 90 տարեկան հասակում, իսկ այդ ժամանակ 65 տարեկանի տեսք ուներ: Հուսով եմ`ինձ մոտ էլ այդպես կլինի: Բայց դա  նաև ինքնակարգապահության արդյունք է. ուշ մի պառկեք քնելու, շատ մի՛ խմեք, մի՛ ծխեք: Եվ նաև հասկացեք ինքներդ ձեզ և ճիշտ դիմեք ձեր սեփական ներքին եսին:

15. Ինչպես երգում էր Միկ Ջագերը. «You can’t always get what you want» (Միշտ չէ, որ կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես): Այո, ես կցանկանայի բարձրահասակ լինել և տպավորիչ քիթ ունենալ: Ընդունեք այն, ինչ տրված չէ ձեզ և մի հանձնվեք: Մի վատնեք ձեր կյանքը՝ փորձելով փոխել այն, ինչը հնարավոր չէ փոխել, ժամանակ մի կորցրեք դրա վրա:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ջորջիո Արմանիի 15 արտահայտություններ, որոնք թույլ են տալիս չմտածել նորաձևության մասին
Տեսնել անտեսանելին