fbpx

9 փաստ, որոնք համարվում են ճշմարտություն, բայց իրականում զառանցանք են

Մեր կյանքում այնքան ինֆորմացիա կա, որ հաճախ այն մեզ խանգարում է: Օրինակ, երբ մանուկ էինք, մեզ ասում էին, որ եթե դիպչես գորտին, ապա ձեռքիդ գորտնուկներ կառաջանան: Այո, դա սուտ է:

Ձեզ ենք ներկայացնում 9 փաստ, որոնց դուք հավատում եք, սակայն դրանք բացարձակ սուտ են:

Մահացած մարդու մազերը և եղունգները աճում են մահվանից հետո

Սուտ է: Մահացած մարդու մաշկը կծկվում է, այդ պատճառով եղունգներն ու մազերը երկար են թվում:

Մազերը հաճախ ներկելուց՝ սպիտակում են

Սուտ է: մազերը սկսում են սպիտակել, երբ օրգանիզմում առաջ է գալիս մելանինի (մազերին գույն հաղորդող պիգմենտ) դեֆիցիտ: Մազերի ներկը այդ կենսաբանական պրոցեսի վրա ազդեցություն չունի:  Այլ բան է՝ սթրեսը:

Եթե դուք դիպչեք գորտին կամ դոդոշին, ձեր ձեռքերին գորտնուկներ կհայտնվեն

Սուտ է: Գորտերն ու դոդոշները չեն կարող ձեզ գորտնուկով վարակել:

Դուք կհիվանդանաք, եթե փողոց դուրս գաք թաց մազերով կամ առանց գլխարկ

Սուտ է: Մրսածություն առաջացնում են վիրուսները, այլ ոչ թե ցուրտը:

Չինական մեծ պարիսպը երևում է տիեզերքից

Սուտ է: Դուք հավանաբար տեսել եք տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է Չինական մեծ պատը: Սակայն այդ լուսանկարները արված են խոշորացմամբ (զում):

Կայծակը չի կարող հարվածել մի տեղին երկու անգամ

Սուտ է: Կայծակի հարվածը միևնույն տեղին ոչ մի կերպ կապված չէ կայծակի էլեկտրական լիցքի հետ:

Դեֆիբրիլյատորները վերագործարկում են սիրտը

Սուտ է: Դեֆիբրիլյատորները օգտագործվում են սրտի ռիթմը կարգավորելու համար:

Մատները ճտճտացնելը մարդու մոտ արտրիտ է առաջացնում

Սուտ է: Ապացուցված է, որ մատները ճտճտացնելը մարդու մոտ չի կարող արտրիտի առաջացման պատճառ դառնալ:

Եթե կուլ տաք մաստակը՝ այն կմնա և չի լուծվի ստամոքսում 7 տարի

Սուտ է: Մաստակը նույնիսկ մեկ շաբաթ չի մնա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
9 փաստ, որոնք համարվում են ճշմարտություն, բայց իրականում զառանցանք են
2013թ.-ի ամենատարօրինակ գովազդային հոլովակները (վիդեոներ)