Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 22-ից 28-ը.
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին դժվար շաբաթ է սպասվում, և միայն դուք կարող եք անել ամեն հնարավորը, որպեսզի նրա համար դառնա առավել լուսավոր, ուրախ և վառ:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին կդրսևորի իրեն այնպես, ասես հասկանում է ձեզ կես բառից: Դե ինչ, կարելի է նրանով միայն հպարտանալ և պահպանել նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք պետք է ավելի համարձակ լինեք և փորձեք սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ նորույթ մտցնել: Ձեր սիրելիին ձանձրացրել է ձեր հարաբերությունների կանխատեսելիությունը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի բացատրել ձեզ, թե ինչ է նա զգում ձեր հանդեպ: Թերևս, մեկ բառով անհնար է նկարագրել նրա զգացմունքները: Դա տարբեր և իրար հակացող զգացմունքների խառնուրդ է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելիի կողքին ձեզ միայնակ կզգաք, անգամ եթե ինքներդ ձեզ չկարողանաք խոստովանել դա: Ցավոք, դուք միանգամայն տարբեր տրամադրություն կունենաք և կխոսեք տարբեր բաների մասին:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք պետք է փորձեք ձեր և ձեր սիրելիի համար ինչ-որ հետաքրքիր արկած մտածել, հակառակ դեպքում` սիրելին կհոգնի ձեր միօրինակ հարաբերություններից:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք հավանաբար տհաճ բացահայտում կանեք ձեր սիրելիի վերաբերյալ: Բայց դա լավ է, քանի որ նրա մասին մեկ պատրանք պակաս կունենաք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր և ձեր սիրելիի միջև կարող է ծագել փողի խնդիրը: Հենց այդ խնդիրը կարող է փչացնել անգամ ամենառոմանտիկ հարաբերությունները: Աստղերը հույս են հայտնում, որ դուք դա թույլ չեք տա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս զբաղվել բնակարանում կահույքի վերադասավորմամբ: Կարող եք օգնության կանչել ձեր ընկերներին: Այդ դեպքում և՛ արագ գլուխ կհանեք գործից, և՛ երեկոյան զբաղմունք կգտնեք:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Հնարավոր է ձեր սիրելին ձեզ այնպիսի բան պատմի, որը լսելը ձեզ տհաճ կլինի: Դուք պետք է սթափ մտածեք և ցույց չտաք դա սիրելիին: Նա ձեր աջակցության կարիքն ունի, ոչ թե դաս տալու:
ՋՐՀՈՍՆԵՐ
Անգամ ամենատարբեր մարդիկ կարող են միասին լինել, եթե երկուսն էլ ցանկանում են դա: Կրկնեք այս միտքը և այն կաշխատի։
ՁԿՆԵՐ
Համապատասխան ժամանակ է, որպեսզի սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ իր տեղը դնեք: Ձեր միջև առկա անտեղյակությունը միայն ոչնչացնում էր ձեր զգացմունքները: Իսկ հիմա ժամանակն է, որ դուք ոչնչացնեք այդ անտեղյակությունը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: