fbpx

Coca-Cola. Փաստեր Կոկա-Կոլայի, Կոլայի գյուտարարի և հիմնադրի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր Կոկա-Կոլայի գյուտարար Ջոն Պեմբերթոնի և Հիմնադիր Էյզա Գրիգս Քենդլերի մասին:

1. Ջոն Պեմբերթոն` ամերիկացի դեղագործ, ակնաբույժ, ամերիկյան կոնֆեդերացիայի բանակի նախկին սպա, Կոկա-Կոլայի գյուտարար։

1886 թվականին ատլանտացի  բժիշկ և դեղագործ Ջոն Պեմբերթոնը հարավամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, սթրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։

2. Սկզբում օշարակը Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով։

3. Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Պեմբերթոնի հաշվապահը։

4. Էյզա Գրիգս Քենդլեր. ամերիկացի ձեռնարկատեր, Կոկա Կոլա ընկերության հիմնադիր։ Եղել է նաև Ջորջիա նահանգի Ատալանտա քաղաքի քաղաքապետ: Իր կարիերան սկսել է որպես դեղատան սեփականատեր։

5. 1887 թվականին նա 2300 դոլարով գնել է Ջոն Պեմբերթոնի հայտնագործած «Կոկա-Կոլայի» բաղադրատոմսը։ «Կոկա-Կոլայի» հաջողությունները նրան բերել են մեծ հարստություն։ 1892 թվականին նա հիմնադրել է Կոկա Կոլա ընկերությունը։ Մեկ տարի անց Քենդլերը պաշտպանել է Կոկա Կոլա բրենդը և 1895 թվականին սկսել է վաճառել իր ապրանքը Միացյալ Նահանգներում իսկ 1896 թվականից՝ նաև հարևան երկրներում։

6. Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։

7. Հետաքրքիր է, որ Կոկա-Կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։

8. 1894 թվականից Կոկա-Կոլան արդեն վաճառվում էր շշերով։

9. Կոկա-Կոլայի իրական բաղադրությունը ամբողջ աշխարհում գիտի 2 մարդ, դրա համար նրանց արգելվում է ճանապարհորդել միասին:

10. Ամեն օր ամբողջ աշխարհում սպառվում է ավելի քան 1.9 մլրդ չափաբաժին Կոկա-Կոլա:

11. «Interbrandi» պարբերականի վարկածով՝ 2005-2011 թվականներին Կոկա-Կոլան համարվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը:

12. Վաճառվում է աշխարհի ավելի քան 200 երկրներում։

13. Ջոն Պեմբերթոնը՝ Կոկա-Կոլայի գյուտարարը, մահացել է 1888 թվականի օգոստոսին, Ատալանտայում, 57 տարեկան հասակում, աղքատության մեջ:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Coca-Cola. Փաստեր Կոկա-Կոլայի, Կոլայի գյուտարարի և հիմնադրի մասին
Ինչո՞ւ Թումանյանի մահից հետո նրա որդին գողացավ հոր սիրտն ու թաքցրեց իրենց տանը. պատմություն, որ քչերին է հայտնի