Հոգնա՞ծ ես՝ նկարիր ծաղիկներ: Վախենու՞մ ես՝ հյուսիր շյուղերով․․․
Երբեմն մեզ մոտ ոչ մի կերպ չի ստացվում գտնել խնդրի լուծումը, չնայած մտքերը սլանում են ժամում 100 կմ արագությամբ, և ուղեղը քիչ է մնում պայթի:
Նման ժամանակներում մենք խորհուրդ ենք տալիս փորձել գեղարվեստական թերապիան կամ ինչպես ավելի հաճախ են կոչում՝ արտթերապիան:
Դա անելու համար հիմնականում անհրաժեշտ է միայն մատիտ և թուղթ: Այժմ սկսեք նկարել: Եվ կապ չունի ինչ: Ժամանակի ընթացքում ձեր մտքերն ավելի ներդաշնակ կդառնան և դուք կհանգստանաք:
Եվ այսպես, արտաթերապիայի 21 վարժություններ տարբեր էմոցիաների համար.
1. Հոգնածություն․ նկարեք ծաղիկներ
Սա կօգնի վերալիցքավորել ուղեղը և ցրել մշուշը գլխում:
2. Զայրույթ. գծեր գծեք
Ցույց տալու համար, թե ինչպես ես զգում, գծիր հասարակ գծեր (արվեստի հիմնական ասպեկտ, որը շատ հույզեր է պարունակում):
3. Ցավ. կառուցեք մոդել
Այն նպաստում է ինքնարտահայտմանը, բերում ուրախություն և հանգստություն:
4. Ձանձրույթ․ տարբեր գույներով ներկեք մի կտոր թուղթը
Գունավորումը հանգստանալու և հաճույք ստանալու հիանալի միջոց է:
5. Տխրություն. նկարեք ծիածան
Գաղտնիքը վառ գույների մեջ է, որոնք ցրելու են ձեր տխրությունը:
6. Վախ․ շյուղերով հյուսեք ինչ-որ բան
Կրկնվող, ռիթմիկ շարժումը, որոնցով ուղեկցվում է հյուսումը, կարող է օգնել ազատվել անհանգստությունից և թեթևացնել սթրեսը:
7. Անհանգստություն. պատրաստեք տիկնիկ
Ձեր զայրույթը կամ զգացմունքները տեղափոխեք անշունչ առարկային:
8. Վրդովմունք. թուղթ պատռեք
Պատռեք թուղթը մանր կտորների և դրանցով պատրաստեք ինչ-որ նախշ, որը կծառայի որպես բարկությունից խորհրդանշական ազատում:
9. Անհանգստություն. զբաղվեք օրիգամիով
Դրանով դուք կարող եք լուծել ձեր խնդիրները: Բացի այդ, դուք կունենաք բավարարվածության և հաջողության զգացում:
10. Լարվածություն. Նկարեք կառուցվածք
Նպաստում է այն հույզերի արտահայտմանը, որոնք դժվար է արտահայտել բառերով:
11. Կարոտ. Նկարիր լաբիրինթոս
Այն օգնում է թղթի վրա արտահայտել մեկուսացման, հուզական խոչընդոտների և թեթևացման զգացողությունները:
12. Հիասթափություն. Պատճենեք ուրիշի դիմանկարը կամ նկարը
Այն օգնում է ավելի հանդուրժող լինել հիասթափության և անհանգստության զգացմունքների նկատմամբ:
13. Հուսահատություն. Իրավիճակից ելք գծեք
Դա ձեզ հաճույք կպատճառի:
14. Շփոթություն. Նկարեք հնդկական մանդալա
Մանդալան մեդիտատիվ խորհրդանիշ է, որը խթանում է թուլացումը և վերացնում մտքերի խառնաշփոթությունը:
15. Ուժերը վերականգնելու ցանկություն. Նկարեք բնապատկեր
Սա կհանգստացնի նյարդերը, եթե դուք ապատիա եք զգում: Բանն այն է, որ նկարչությունը տանում է դեպի ստեղծագործ մտքեր:
16. Ձեր զգացմունքների մեջ իմաստ գտնելու փնտրտուք. Նկարեք ինքնադիմանկար
Ինքնանկարը օգնում է ձեզ բացահայտել թաքնված ապրումները: Եվ ապագա ես-ի դիմանկարը արտացոլում է, թե ում եք տեսնում ձեզ հեռանկարում:
17. Պահը հիշելու ցանկություն. Նկարեք մի քանի գունային սխեմաներ:
Դա կբարելավի ձեր տրամադրությունը և մեդիտատիվ ազդեցություն կունենա ձեր մտքերի վրա:
18. Մտքերը կարգի բերելու ցանկություն. Նկարեք բջիջներ և քառակուսիներ
Սա կօգնի ձեզ հաղթահարել դժվար իրավիճակները և կարգի բերել մտքերը:
19. Ճիշտ ընտրություն կատարելու անհրաժեշտություն. Նկարեք ալիքներ և շրջաններ
Շրջանները նպաստում են միասնության և հանգստության զգացողությանը:
20. Խրված եք առօրյայում. պարույրներ գծիր
Սա հստակություն կբերի ձեր մտքերին և կյանքի գործընթացներին:
21. Ձեր նպատակների մեջ իմաստ գտնելու փնտրտուք. նկարեք թիրախներով խորհրդանիշեր
Դա կօգնի ձեզ գիտակցել ձեր նպատակները, կենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել:
Իսկ դուք պատրա՞ստ եք փորձել արտթերապիան գործողության մեջ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: