fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը․

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին ավելի ուժեղ գտնվեց, քան դուք կարծում էիք: Պարզվում է, որ նա այդքան էլ փխրուն ու անպաշտպան չէ, որքան որ առաջին հայացքից էր թվում: Եվ դա նշանակում է, որ եթե հանկարծ ձեզ հետ դժբախտություն պատահի, դուք թիկունք կունենաք, որի վրա կարող եք հենվել: Ձեր բախտը շատ է բերել: (Դուք շատ հաջողակ եք):

ՑՈՒԼԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա իր դիրքորոշման և, ընդհանրապես, ձեր կարծիքի վրա ազդող որևէ բանի մասին բացատրություններ տալ: Այսպիսի վարքագծի պատճառները ձեզ համար անհասկանալի կլինեն, սակայն ստիպված կլինեք համակերպվել դրաց հետ և ամեն ինչ ընդունել այնպես ինչպես կա, այլ տարբերակ չունեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորության հետ հարցեր լուծելիս կօգնեն ոչ սովորական և նույնիսկ պարադոքսալ լուծումները: Որքան անսպասելի լինի այն, ինչ կմտածեք, այնքան ավելի մեծ կլինի դրա աշխատելու հնարավորությունը: Երևակայությունը լարելուց և ռիսկի դիմելուց մի վախեցեք: Ավելի վատ հաստատ չի լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք կլինեք լավ վիճակում: Հավանաբար ինչպես տանը, այնպես էլ աշխատանքի վայրում ձեր մոտ ամեն ինչ դասավորվում է ի նախանձ ուրիշների: Որպեսզի չփչացնեք ձեր տրամադրությունը և կենսունակությունը չսպառվի, աստղերը խորհուրդ են տալիս երեկոյան մի փոքր ժամանակ անցկացնել և հանգստանալ ամուսնու հետ: Նա հավանաբար միայն կողմ կլինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելիի հետ հարաբերություններում վստահությունը կդառնա փորձաքար: Ձեր միջև հենց դրա բացակայության պատճառով բավականին թեժ վեճեր կբռնկվեն, որոնք կարող են հանգեցնել ավելի քան տհաճ հետեւանքների: Փորձեք հավատալ և ձեզ հավատալու հնարավորություն տվեք:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս չլինել պահանջկոտ Ձեր սիրելիի նկատմամբ: Հնարավոր է, որ նա անտարբեր է դարձել ոչ այն պատճառով, որ ձեզ այլեւս չի սիրում. նա պարզապես շատ զբաղված է: Ժամանակ տվեք նրան եւ ամեն ինչ կհարթվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Շաբաթը բարեհաջող է սիրելիի հետ հիանալի ժամանակ անցկացնելու համար: Ուրախացեք այն ամենի համար, ինչ ունենք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելիին պետք է ձեր աջակցությունը: Հավատացեք նա կգնահատի դա: Փորձեք ավելի սիրալիր լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր եւ ընտրյալի կյանքում սպասվում են փոփոխություններ: Լավ, թե վատ՝ աստղերն այս անգամ չեն հուշի: Ամեն դեպքում, վայելեք կյանքն ու եղեք երջանիկ:

ԱՅԾՅԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ծայրահեղությունների գիրկը չպետք է ընկնել: Փորձեք սառը դատել եւ թույլ մի տվեք, որ բարկությունը խաթարի ձեր եւ ընտրյալիս հարաբերությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ կարող են հասկանալ միայն ընկերները, կամ էլ ռչունները. Լավ երաժշտությունը. Դուք սիրահարված եք:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին կփորձի չենթարկվել ու չլսել ձեզ: Փորձեք լինել ներողամիտ. Ամեն ինչ անցողիկ է:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Շաբաթվա ավելի մանրամասն հորոսկոպին կարող եք ծանոթանալ տեսանյութով:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը
2012 թ. նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդները