fbpx

Ինչպես հասկանալ, որ ձեր կինը անհամատեղելի է ձեզ հետ. 12 նշան

Նա անթերի է թվում: Նա այն ամենն է, ինչ ցանկանում էիք տեսնել կնոջ մեջ, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ կասկածի տեղիք է տալիս: Բոլորն էլ ունեն թերություններ: Եվ դուք պետք է սովորեք ընդունել դրանք: Բայց կա մի բան, որը չպետք է ընդունվի: Սրանք նախազգուշական նշաններ և պահեր են, որոնք ցույց են տալիս ձեր անհամատեղելիությունը: Իսկ ավելի կոնկրետ․

1. Ձեզ մոտ տարբեր արժեհամակարգեր են

Դա նրան սարսափելի մարդ չի դարձնում, բայց անհնար է դարձնում ձեր հարաբերությունները: Եթե ​​դուք գնահատում եք ընտանիքը և ցանկանում եք երեխաներ, ապա ձեզ հարկավոր է նույն արժեքներով կին: Եթե ​​նա ասում է, որ երեխաներ չի ուզում, հույս չունենաք, որ կփոխի իր միտքը:

2. Նա ագրեսիվ է, երբ զայրանում է

Խնդրահարույց հարցը քննարկելու փոխարեն, նա սկսում է գոռալ ու հիստերիայի մեջ ընկնել, գուցե նույնիսկ հարվածել է ձեզ ու ձեզ վրա իրեր նետել: Խոսեք նրա հետ այդ մասին և հնարավորություն տվեք նրան փոխվելու: Բայց եթե նա շարունակում է նույն կերպ՝ դա անառողջ վարք է:

3. Դուք ունեք բոլորովին այլ կենսակերպ

Գուցե դուք կգտնեք փոխզիջման տարբերակ: Բայց եթե ձեզնից ոչ մեկը պատրաստ չէ տեղի տալ, լավ հարաբերություններ կառուցելը դժվար ու նույնիսկ անհնար կլինի:

4. Նա նոր է ավարտել լուրջ հարաբերությունները

Ոչ ոք չպետք է նոր հարաբերություններ սկսի նախորդից անմիջապես հետո: Մարդկանց ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերաիմաստավորելու և ինքն իրեն հասկանալու համար, և ոչ թե փորձել նորի մեջ մոռացում գտնել: Եթե ​​ցանկանում եք անկեղծ հարաբերություններ, նրան ժամանակ տվեք՝ էմոցիոնալ առումով ապրել բաժանությունը:

5. Նա իր նախկիների մասին չարախոսում է

Գուցե նրանք իսկապես վատն էին, բայց ինչու՞ էր այդ դեպքում նա կրկին ու կրկին ընտրում այդպիսիներին: Կամ գուցե նա պատասխանատվություն չի ստանձնում իր ընտրության համար և մեղքը գցում է ուրիշների վրա:

6. Դուք նրան բռնել եք ստի մեջ

Ազնվությունը հարաբերությունների համար կարևոր գործոն է: Եթե ​​նրան բռնել եք ստի մեջ, ապա չպետք է աչք փակեք դրա վրա: Իհարկե, մենք բոլորս երբեմն ստում ենք, բայց ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ հարաբերությունների սկզբում նա քեզ սուտ խոսի:

7. Նա փոխզիջման չի գնում

Հարաբերությունները ենթադրում են փոխզիջումներ՝ առանց դրա անհնար է: Բայց եթե նա երբեք զիջումների չի գնում և ցանկանում է, որ ամեն ինչ իր ուզածով լինի, ապա դա հարաբերություններում լուրջ խնդիր կլինի:

8. Նա անհարգալից է իր ծնողների կամ այլ մարդկանց նկատմամբ

Գուցե նրա ծնողները ծանր մարդիկ են և ունեն ընտանեկան բարդ պատմություն, բայց գոնե նա կարող է նրանց նկատմամբ ավելի զուսպ լինել, և ոչ կոպիտ: Եթե ​​նա բոլորի հետ այսպես է վարվում, օրինակ՝ սպասարկող անձնակազմի հետ, սա խոսում է մարդու վատ բարքերի և ամբարտավանության մասին. նա ձեզ պետք չէ:

9. Նա արագ տարվում է ձեզանով

Դուք պարզապես մի քանի ժամադրության եք գնացել, և նա արդեն ձեզ օրը մի քանի անգամ զանգում է: Սա լավ նշան չէ: Եթե ​​նա միանգամից մտածի, որ դուք արդեն զույգ եք, փորձի վերահսկել ձեզ՝ պարզելով, թե որտեղ եք և ում հետ, հետագայում ավելի դժվար կլինի:

10. Նա չի ընդունում իր սխալները:

Մենք բոլորս երբեմն սխալներ ենք թույլ տալիս և ինչ-որ բան սխալ ենք ասում կամ անում: Բայց եթե մարդը չի կարող ընդունել դա և ներողություն խնդրել, ապա նա չի ուղղվի:

11. Նա ձեզ ընդունում է այնպես՝ կարծես հենց այդպես էլ պիտի լիներ

Դուք գնում եք նրան աշխատանքից տուն ուղեկցելու, ծաղիկներ եք նվիում, ինչ-որ բանով օգնում, իսկ նա նույնիսկ «Շնորհակալություն» չի ասում՝ կարծելով որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի և կարծես դուք պարտավոր եք հենց այդպես էլ անել: Դրա համար ի պատասխան ձեզ նվերներ կամ օգնություն պետք չեն, բայց հասարակ երախտագիտությունն ու հաճելի խոսքերը պարտադիր են:

12. Նա շտապում է հարաբերությունների մեջ

Եթե ​​դուք նոր եք սկսել հանդիպել, և նա արդեն սեր է խոստովանում ձեզ, նա չափազանց անլուրջ է: Նա, հավանաբար, պարզապես շտապում է և ցանկանում է ավելի արագ զարգացնել հարաբերությունները, և ակնհայտորեն նրան չի հետաքրքրում ում հետ, քանի որ դեռ չի հասցրել իսկապես ձեզ ճանաչել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Ինչպես հասկանալ, որ ձեր կինը անհամատեղելի է ձեզ հետ. 12 նշան
Թեստ. Օրիգինա՞լ է ձեր մտածելակերպը