fbpx

«Թույլ մի տվեք, որ ձեր կյանքի թեկուզ մեկ օրը գողանան ձեզանից». Մեջբերումներ, որոնք ջերմացնում են հոգին

«Հուսով եմ ՝ լավ գրքեր կկարդաս և կհամբուրես մեկին, ով քեզ գեղեցիկ է համարում…»:

Կան բառեր, որոնք ջերմացնում են: Կարդում ես և հոգիդ ջերմանում է ու լուսավորվում: Եվ հանկարծ գիտակցում ես. ահա այն, փոքրիկ հարմարավետ երջանկությունը: Այստեղ: Հիմա: Շուրջբոլորը․․․

«Անհրաժեշտ չէ առավոտյան արթնացնել մարդուն դասախոսություններով՝ «վեր կաց, մենք ուշանում ենք», կամ «դու պետք է գնաս աշխատանքի / ուսման / հանդիպման» թեմայով, քանի որ դա գրավում է գիտակցությունը, իսկ այն լիովին գիտակցում է գոյի փխրունությունը և դժվար թե ցանկանա վերադառնալ մարդկանց աշխարհ … Պետք է արթնացնեք մարմինը: Բացվող կոնֆետների փաթեթների խշշոցով: Սիրած թեյի կամ ձեր սիրած ուտեստի բույրով: Սեղանի մոտ հրավերով: Մի արթնացրեք ձեր գիտակցությունը տհաճ իրադարձությունների հիշեցումներով: Արթնացրեք մարմինը կյանքի հաճելի ու համեղ պահերի համար …»:

«Սիրելիին դիպչելը նման է ինքդ քեզ դիպչելուն Թվում է, թե դա ինչ-որ մեկի մաշկն է, բայց քեզ է հաճելի: Այն ամենը, ինչ ուզում են ասել աչքերը, պահվում է մատների ծայրերին: Բայց գրկելու փոխարեն, մենք սկսում ենք խոսել, և հաճախ՝ սխալ բառերով: Ցանկացած անհասկանալի իրավիճակում`համբուրիր սիրելիիդ: Համբուրիր, քանի դեռ կյանքում ամեն ինչ հասկանալի չի դարձել»:

Թամրիկո Շոլի, «Կնոջ ներսում»

«Ընկերն այն մարդն է, ով գիտի քո երգը և երգում է քեզ համար, երբ մոռանում ես այն: Նա հիշում է քո գեղեցկությունը, երբ մոռանում ես դրա մասին, քո ամբողջականությունը, երբ կոտրված ես, քո անմեղությունը, երբ քեզ մեղավոր ես զգում և քո նպատակը, երբ շփոթված ես»:

Ալան Քոեն

«Մի օր փոթորիկը կավարտվի, և դու չես հիշի, թե ինչպես ես այն վերապրել: Դու նույնիսկ համոզված չես լինի, որ այն իրոք ավարտվել է: Բայց մի բան հաստատ է. երբ դուրս գաս փոթորկից, այլևս երբեք չես լինի այն մարդը, ով մտել է դրա մեջ: Քանի որ դրանում էր ամբողջ իմաստը»:

Հարուկի Մուրակամի

«Դու կարող ես աղոթել հրեշտակներին, և նրանք կլսեն, բայց նրանց կանչելու լավագույն միջոցը, ինձ ասել են, որ, ծիծաղն է: Հրեշտակները արձագանքում են ուրախությանը, քանի որ հենց դրանից են նրանք կազմված: Փաստացի, երբ մարդկային միտքը պղտորվում է բարկությունից և ատելությունից, ոչ մի հրեշտակ չի կարող հասնել նրանց»:

«Լույսը մարդու մեջ է: Եվ մարդու շրջապատող աշխարհը լուսավորվում է նրա սեփական, ներքին Լույսով: Մեզ շրջապատող աշխարհը այնպիսին է, ինչպիսին մենք այն ստեղծում ենք: Մարդը լապտերի նման է: Նրա ներքին Լույսը, սերն ու իսկական բարությունը՝ ուժ է, որը լուսավորում է շրջապատող աշխարհը: Եվ մեզանից յուրաքանչյուրի շուրջ միշտ կա այնքան լույս, որքան տվել ենք: Որքան շատ ես բացվում, այնքան լուսավոր է դառնում քո շուրջը»:

«Թույլ մի տվեք, որ ձեր կյանքի թեկուզ մեկ օրը գողանան ձեզանից: Թույլ մի տվեք նույնիսկ մեկ ժամ գողանալ: Վատ տրամադրությանը, զայրացած կամ անտարբեր մարդկանց, կռվարարներին՝ թույլ մի տվեք, որ ձեզ թալանեն: Գնեք ձեզ հաճելի մի բան, գնացեք գեղեցիկ տեղ, շփվեք և հագեք լավագույն զգեստը»:

Աննա Կիրյանովա

«Մենք մեզ լավ չենք զգում նրանց հետ, ովքեր մեզ դուր են գալիս: Մենք լավ ենք զգում նրանց հետ, ում հետ մենք դուր ենք գալիս ինքներս մեզ: Նրանց հետ, ովքեր միացնում են այդ լուսավորությունը, այդ ճառագայթը, որի ներքո մենք կատարում ենք մեր պարը: Մի լսեք, թե այս մարդիկ ինչ են ասում: Լսեք, թե ինչ եք դուք ասում: Եթե ​​ձեզ դուր է գալիս, եթե ձեզ համար հեշտ է պարել, ապա այդ մարդն ունի այդ լապտերը: Եվ նրանից այլ բան պետք չէ: Մնացած ամեն ինչը կա ձեր մեջ»:

Մալկա Լորենց «Ուրբաթյան հարցեր»

«Գաղտնիքն այն է, որ երբեք չդադարենք նկատել պարզ, ամենօրյա հրաշքները, որոնցից կարված է մեր կյանքը: Համեղ սնունդ, լավ գրքեր, ծիծաղ, երաժշտություն, անկեղծ զրույցներ, բնություն, արվեստ: Փնտրեք դրանք ամեն օր, և նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, որ ձեր աշխարհը փուլ է գալիս, բոլոր կարերը քանդվում են՝ դուք միշտ ձեռքի տակ կունենաք թել ու ասեղ»:

Բո Թապլին

«Հուսով եմ՝ լավ գրքեր կկարդաս և կհամբուրես մեկին, ով քեզ գեղեցիկ է համարում: Եվ մի մոռացիր զբաղվել արվեստով՝ գրիր, նկարիր, ինչ-որ բան պատրաստիր, կամ երգիր, կամ ապրիր այնպես, ինչպես կարող ես միայն դու»:

Նիլ Գեյման

«Ամբողջ աշխարհը կարող է սիրել քեզ, բայց նույնիսկ այդպիսի սերը բավարար չէ երջանկություն բերելու համար: Քեզ երջանկացնում է միայն այն սերը, որը գալիս է քեզանից: Քո սերն է, որ փոխակերպում է շուրջբոլորը, և ոչ թե սերը, որ տածում են քո հանդեպ»:

Միգել Ռուիս

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Թույլ մի տվեք, որ ձեր կյանքի թեկուզ մեկ օրը գողանան ձեզանից». Մեջբերումներ, որոնք ջերմացնում են հոգին
Մի ստիր ինձ. ինչպես ճանաչել ստախոսին հոլանդացի գիտնականների մեթոդով