fbpx

Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը». 20 փաստ բեսթսելլեր դարձած գրքի և գրքի հեղինակի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր Մարկ Մենսոնի և «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի մասին:

1. «Թքած ունենալու նուրբ արվեստը» ամերիկացի բլոգեր և գրող Մարկ Մենսոնի երկրորդ գիրքն է։

2. Մարկ Մենսոնը ծնվել է 1984թ. մարտի 9-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում:

3. Տեղափոխվել է Բոստոն քաղաք, որտեղ սովորել և 2007 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը՝ ֆինանսիստի որակավորմամբ:

4. Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009 թվականին: Դրանից հետո բացել է մշակութային, մարդկային հարաբերություններին ու ժամադրություններին նվիրված MarkManson.net կայքը:

5. Մարկ Մենսոնը MarkManson.net կայքում ներկայացնում է հայտնի մի բլոգ, որը 2014 թվականին ունեցել է 400,000 այցելու, իսկ 2016 թվականին՝ շուրջ 2 միլիոն: Նա գրում է մշակութային, մարդկային հարաբերությունների, հոգեբանության ու ժամադրությունների թեմաներով:

6. Գրել է երեք գիրք. «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Մոդելները.կանանց ազնվությամբ գրավեք», «Թքել ենք բոլորս»:

7. Նա «Infinity Squared Media» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է:

8. Մարկ Մենսոնի հոդվածները հրապարակվել են  CNN-ի եթերում, BBC News-ում, Business Insider-ում, Yahoo! News -ում,  Time-ում, VOX -ում և այլուր:

9. «Թքել ենք բոլորս» գրքի վերաբերյալ Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսորն ասել է.

«Մարկ Մենսոնը շարունակում է ստեղծագործորեն և անսպասելի քանդել մարդկային երջանկության և բարեկեցության մասին հարցերը։ Արդյունքում ստանում է զարմանալիորեն մատչելի գիրք, որը պատասխանում է խորագույն հարցերից մի քանիսին, օրինակ, թե ուր է շարժվում մեր աշխարհը, և, ինչպես հոգ տանել քո մասին (կամ իրար մասին), մինչև մենք չհասնենք այնտեղ, որտեղ շարժվում ենք»:

10. «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը Տպագրվել է HarperOne հրատարակչության կողմից։

11. Առաջին անգամ տպագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

12. 2018 թվականի Փետրվար ամսվա տվյալներով գիրքը վաճառվել է շուրջ 2 միլիոն օրինակով։

13. Հունիս ամսին գիրքը գլխավորել է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

14. Գիրքը արձագանք է մարդու ներաշխարհի, ինքնօգնության, ինչպես նաև հեղինակի տեսակետների մասին: Մարկ Մենսոնը օգտագործել է բազմաթիվ սեփական կյանքի փորձեր՝ ցույց տալու, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները հաճախ ավելի մեծ գաղափար են տալիս մարդուն, քան մշտապես փորձելով երջանիկ լինելը:

15. Մենսոնը իր տեսակետն ու ոճը դասակարգել է հակասական մոտեցումներով՝ օգտագործելով միաժամանակ ազնվությունն ու խորամանկությունը՝ ավելի ընդգծելու իր գաղափարները:

16. 2018 թվականի փետրվարի 18-ից այն հայտնվել է NYTimes-ի լավագույն վաճառվողների ցուցակում՝ չզիջեով իր դիրքերը շուրջ 60 շաբաթ:

17. 2017 թվականին գիրքը Barnes & Noble-ի կողմից համարվել է լավագույն վավերագրական գիրքը, իսկ Amazon.com-ում և Կանադայում՝ լավագույն վաճառված գիրքը։

18. Մարկ Մենսոնը ի սկզբանե գրել է հոդված, հոդվածը գրելուց հետո է միայն հասկացել, որ պետք է գիրք գրի:

19. Մարկ Մենսոնը հարցին թե ինչի վրա պետք է թքած ունենալ պատասխանել է.

«Քննադատության: Խոսքը և դրականի, և բացասականի մասին է»:

20. Գիրքը թարգմանվել է հայերեն 2018 թվականին:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը». 20 փաստ բեսթսելլեր դարձած գրքի և գրքի հեղինակի մասին
Ճշմարտության մարտի՞կ թե՞ հարմարվող – ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ