Այսօր մոտավորապես ժամը 22:00-ի կողմերը Երևանի Պետական Համալսարանի պաշտոնական կայքը՝ http://www.ysu.am-ը նաև մի շարք այլ համալսարանների և ոչ միայն (rau.am, star.am) կայքեր հարձակման են ենթարկվել հակերի կողմից, որը իրեն կոչում է Dr X:
Սա ևս մեկ անգամ խոսում է մեր հայկական կայքերի խոցելիության և անպաշտպանվածության մասին:
Այ դրա համար է պետք, որ մարդիկ հասկանան և պաշտոնական կայքերին մատների արանքով չնայեն և նորմալ ֆինանսավորեն:
Սակայն պետք է նշել, որ rau.am-ը և ysu.am-ը 20-30 րոպեյվա ընթացքում վերականգնվեցին: Մի փոքր ուշ վերականգնվեց նաև star.am-ը:
Ուրախ եմ, որ գոնե արագ կերպով կարողացան արձագանքել և ուղղել, այլ ոչ թե ինչպես առաջ էր՝ կայքերը օրերով մնում էին կոտրված և նույնիսկ կայքի տերերը չէին իմանում այդ մասին: