fbpx

«Ես կարոտել եմ ինձ»: 5 պրոբլեմ, որոնց բախվում են միայն ծեր հոգիները

Իսկ իչպիսի՞ն է ձեր հոգին:

Կան երիտասարդ և ծեր հոգիներ: Եվ հարցը տարիքի մեջ չէ, այլ վերամարմնավորումների քանակի:

Ինչպես երիտասարդն է դառնում ավելի հասուն, իմաստուն, նույն կերպ երիտասարդ հոգին է կատարելագործվում և ծերանում:

Ծեր հոգին ոչ միայն վիթխարի փորձ ունի, այլև բախվում է բազմաթիվ խնդիրների:

1. Ուժեղ ինտուիցիա

Դուք օժտված եք քամու հոտը զգալու յուրօրինակ ունակությամբ, զգում եք, երբ ինչ-որ բան խախտվում է: Ծեր հոգիները հարուստ փորձ ունեն, ուստի նրանք հստակ հասկանում և տարբերում են այն պահը, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում:

2. Մանկության տարիներին ձեզ համարում էին «տարօրինակ»

Հասակակիցները չեն հասկանում ծեր հոգով մարդկանց: Սրանք երեխաներ են, որոնք ավելի շատ են հասկանում, քան մյուսները, սրանք ուսանողներ են, որոնք տեսնում են խնդրի էությունը, սրանք մեծահասակներ են, որոնք կարողանում են ընկալել իրադարձությունների միջև ամենանուրբ կապերը:

3. Դուք հեշտությամբ ներում եք ուրիշներին

Դուք գիտեք, որ այս աշխարհում ոչ մի կայուն բան չկա, ուստի չպետք է ձեր մեջ պահեք զայրույթն ու վիրավորանքը ուրիշների հանդեպ: Ի վերջո, դա նման է թույն խմելուն և սպասել դիմացինի հիվանդությանը: Բայց մարդիկ հաճախ օգտվում են դրանից, նրանք ձեր ներողամտությունը համարում են՝ կարծես դա հենց այդպես էլ պետք է լիներ:

4. Դուք ավելի ցինիկ եք դառնում

Այո, ցինիզմը գալիս է փորձի հետ, բայց դա թունավորում է կյանքը: Չափազանց խիստ մի եղեք մարդկանց հանդեպ, երբ ամեն ինչ սխալ է ընթանում: Ավելի լավ է բաց թողեք իրավիճակը:

5. Մարդիկ անհասկանալիորեն ձգվում են դեպի ձեզ

Ծեր հոգիները շատ իմաստուն են, և այլ մարդիկ նրանց են ձգտում: Եվ չնայած դուք կարող եք ինտրովերտ լինել, նույնիսկ ճգնավոր, բայց դա չի կարող խոչընդոտ ստեղծել ձեր և ձեր ընկերների միջև:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հոգի ունեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
«Ես կարոտել եմ ինձ»: 5 պրոբլեմ, որոնց բախվում են միայն ծեր հոգիները
Ամենաբարդ տղամարդիկ ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի