fbpx

Թե ինչու են գեղեցիկ մարդիկ սովորաբար անհաջողակ լինում սիրո մեջ

Դառը ճշմարտություն:

Գեղեցկությունը որևէ ընդհանրություն չունի սիրո ու երջանկության հետ:

Հարվարդի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ֆիզիկապես ավելի գրավիչ են, հաճախ ձախողվում են հարաբերությունների մեջ:

Հետազոտության համար գիտնականները կանանց մի խմբի խնդրել են գնահատել մարդկանց լուսանկարները՝ ըստ գրավչության: Դրանից հետո գիտնականները համեմատել են ստացված միավորներն ու լուսանկարների այդ մարդկանց սիրային հարաբերությունների բարեկեցությունը:

Պարզվել է, որ բոլորը, ովքեր գնահատվում էին որպես «շատ գեղեցիկ», ամուսնալուծված էին կամ միայնակ:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարատև զուգընկեր ունեցող մարդիկ, ժամանակի ընթացքում, դադարում են այլ մարդկանց նայել և ուշադրություն դարձնել: Այդ պատճառով հետազոտության հեղինակները ցանկանում էին պարզել, արդյո՞ք գրավիչ մարդիկ հարաբերությունների ընթացքում շարունակում են հետաքրքրություն պահպանել այլ մարդկանց նկատմամբ:

Հետազոտողները պարզել են, որ գեղեցիկ մարդիկ, նույնիսկ հարաբերությունների մեջ, նայում են ուրիշներին:

Սա հաճախ դառնում է վեճերի ու բաժանությունների պատճառ: Բացի այդ, գեղեցիկ մարդիկ գնահատվում են որպես անլուրջ ու անվստահ, ուստի նրանց հետ չեն շտապում ամբողջ կյանքի համար հարաբերություններ հաստատել:

Իսկ դուք սիրո մեջ բախտավո՞ր եք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Թե ինչու են գեղեցիկ մարդիկ սովորաբար անհաջողակ լինում սիրո մեջ
Մուլտֆիլմ մանկության մասին։ 40 ամյա երեխաներին նվիրվում է