fbpx

29 տարօրինակ փաստ մարդու մարմնի մասին, որն իմանալով ինքներդ ձեզ կսկսեք այլ կերպ ընկալել (+տեսանյութ)

Կենսաբանության դասընթացին սա չեն պատմում:

Մեր մարմինը աներևակայելի բարդ և զարմանալի մեխանիզմ է: Նրա աշխատանքի մասին շատ փաստեր կզարմացնեն ձեզ, այնպես որ ինքներդ ձեզ կսկսեք այլ կերպ ընկալել:

Կարդացեք.

1. Ստամոքսահյութի ուժը

Համաձայն մի ուսումնասիրության՝ ստամոքսահյութը այնքան քայքայիչ է, որ կարող է լուծել ածելու սայրը:

2. Թարթեցիր՝ հանգստացար

Թարթելը միայն աչքերը թացացնելու համար չէ: Այն նաև հնարավորություն է տալիս ուղեղին հանգստանալ այն բանից, ինչ դուք տվյալ պահին անում եք:

3. Դուք ունեք ավելի քան հինգ զգայարան

Բացի հինգ հիմնական զգայարաններից՝ հպում, տեսողություն, լսողություն, հոտ և համ, մարդը նաև ունի պրոպրիոցեպցիա (տարածության զգացողություն), նոցիցեպցիա (ցավի զգացողություն), էկվիլիբրոցեպցիա (հավասարակշռության զգացողություն) և շատ ուրիշներ:

4. Մազերը նույնպես սիրում են քնել

Մազերի սոխուկներում կան գեներ, որոնք արձագանքում են ամենօրյա ցիկլերին:

5. Ձեր բարակ աղիքը ձեզանից չորս անգամ ավելի մեծ է

Փոքր աղիքի միջին երկարությունը մոտ 6 մետր է, չնայած ավելի երկար էլ է պատահում: Այսինքն՝ գրեթե չորս անգամ ավելի բարձր, քան միջին մարդը, եթե համեմատում ենք ըստ հասակի:

6. Ամենամեծ մկանը հետույքում է

Հետույքային մեծ մկանները ամենամեծն ու ծանրն են ամբողջ մարմնում:

7. Մանրէներ բերանում

Ձեր բերանում մանրէների թիվն ավելի մեծ է, քան Երկրի մարդկանց թիվը:

8. Եղունգների արագացված աճ

Մեր եղունգներն ավելի արագ են աճում, քան նախորդ սերունդների մոտ: Պատճառը սննդի մեջ սպիտակուցի պարունակության մեծացումն է:

9. Ականջի ծծումբը օգտակար է

Ականջի ծծումբը մաքրում, քսում և պաշտպանում է ականջները: Չնայած ականջի ծծմբի ավելցուկը կարող է խանգարել, այն հեռացնելը խորհուրդ է տրվում միայն բժշկի որոշմամբ:

10. Մազերը կարող են համ զգալ

Մեր թոքերը և շնչուղիները ծածկված են այսպես կոչված թարթիչներով, որոնք նման են մանր մազերի: Թարթիչները զգում են դառնության համը, որն օգնում է նրանց ազատվել հնարավոր վտանգավոր մարմիններից:

11. Ոտնաթաթ՝ բարդ կառուցվածք

Մարդու ոտնաթաթում կա 26 ոսկոր: Իսկ ոտնաթաթին և կոճին միասին բաժին է հասնում 33 հոդ և ավելի քան 100 մկաններ, կապաներ և ջլեր:

12. Ամուր ճկույթ

Ձեր ճկույթը շատ ավելի ուժեղ է, քան կարծում եք: Այս մատը շատ դեպքերում բռունցքին տալիս է սեղմման մեծ ուժ:

13. Տարբեր երկրներում տարբեր կերպ են փռշտում

Փռշտոցի ձայնը կախված է նրանից, թե ինչ լեզվով եք խոսում:

14. Թողեք ուղեղին շունչ քաշել

Մի ուսումնասիրության համաձայն՝ հորանջելը սառեցնում է ուղեղը:

15. Ինքներդ Ձեզ չեք կարող խուտուտ տալ

Խուտուտի արձագանքման համար պատասխանատու են ուղեղի երկու մասեր: Երբ փորձում եք ինքներդ Ձեզ խուտուտ տալ, դրանք ավելի քիչ ակտիվ են, ուստի մարմինը թույլ է արձագանքում:

16. Աչքի չափը ազդում է տեսողության վրա

Մեծ աչքերը կապված են կարճատեսության զարգացման ռիսկի հետ:

17. Մազոտները՝ խելացի են

Գիտնականները տղամարդկանց շրջանում կապ են գտել  մազոտության և ինտելեկտի միջև: Բայց մի անհանգստացեք, եթե չունեք մազոտ մարմին. Ալբերտ Էյնշտեյնը գործնականում զրկված էր մազերից, և ոչինչ:

18. Մազերը արձագանքում են շրջակա միջավայրին

Գիտնականները պարզել են, որ գլխամաշկի ճարպային քսուքը կարող է կլանել օզոնը:

19. Միայն մարդը կարող է արցունքակալելու աստիճան զգացմունք ապրել

Շատ կենդանիներ ունեն արցունքներ, որոնք օգտագործվում են աչքերը թացացնելու համար, բայց միայն մարդը կարող է լաց լինել`ի պատասխան հուզական արձագանքի:

20. Տարիքի հետ համը բթանում է

Համի զգացումը թուլանում է տարիքի հետ: Որքան մեծ է մարդը, այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի վերականգնվի լեզվի համային ռեցեպտորները:

21. Երկար հեռավորության վրա փռշտոց

Մեկ փռշտոցը կարող է ծածկել մինչև 6 մետր հեռավորություն:

22. Կեցվածքը ազդում է հիշողության վրա

Մարմնի դիրքը ազդում է հիշողության, տրամադրության և ինքնավստահության վրա: Բացի այդ, պատշաճ կեցվածքը խթանում է մարսողությունը և թեթևացնում գլխացավերը:

23. Ժամևյու

Ժամևյուն դեժավյուի հակառակն է: Այնպիսի զգացողություն է, որ դուք առաջին անգամ հայտնվել եք իրավիճակում, չնայած նրան, որ իրականում եղել եք դրա մեջ:

24. ԴՆԹ-ն շատ երկար է

Եթե ​​ձեր ԴՆԹ-ի բոլոր բջիջները ձգեք շղթայի մեջ, այն կկազմի 16 միլիարդ կիլոմետր:

25. Մարմինը ինքնաթարմացվում է

Ձեր մարմինը պարբերաբար երիտասարդացվում է՝ ընդորում, տարբեր մասեր՝ տարբեր տեմպերով: Կմախքը ամբողջովին թարմացվում է 10 տարվա ընթացքում, իսկ մաշկը՝ 2-4 շաբաթվա ընթացքում:

26. Թքարտադրություն

Միջին հաշվով, դուք արտազատում եք ժամում մոտ 30 միլիլիտր թուք: Սա բավարար է ամեն օր գինու շիշ լցնելու համար:

27. Ականջներն ու քիթը աճում են տարիքի հետ

Հակառակ տարածված թյուր կարծիքի, քթի և ականջների աճառը չի շարունակում աճել ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք իրենց աճով պարտական ​​են ձգողության ուժին:

28. Գերոսկոր

Ազդրոսկրը ամենամեծն ու ամուրն է ամբողջ մարմնում: Նրա ուժը բավարար է մարմնի քաշից 30 անգամ ավելի մեծ քաշ պահելու համար:

29. Բուեր և ճնճղուկներ

Մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «բուերի» միջին ինտելեկտն ավելի բարձր է, քան «ճնճղուկների»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
29 տարօրինակ փաստ մարդու մարմնի մասին, որն իմանալով ինքներդ ձեզ կսկսեք այլ կերպ ընկալել (+տեսանյութ)
Ընտրեք աչքը և ստացեք ուղերձ Տիեզերքից