Խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել անհաջողությունից և ձեռք բերել երջանկություն:
Ձեռք բերել երջանկություն կարող է յուրաքանչյուրը: Դրա համար կարևոր է հետևել պարզ կանոններին և բացառել բացասական տրամադրվածությունը: Օգտագործեք հանրահայտ Վանգայի խորհուրդները, որպեսզի Ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի հաջողությամբ և ուրախությամբ:
Հանրահայտ Վանգան իրենից հետո թողել է հարուստ ժառանգություն, որը մինչև այսօր օգնում է մարդկանց ներդաշնակություն և բարեկեցություն ձեռք բերել կյանքում: Նրա իմաստուն խորհուրդներից օգտվում են մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի պահպանեն հոգու մաքրությունը, ապրեն բնության հետ ներդաշնակության մեջ և դեպի կյանք ներս չթողնեն բացասականը:
Երջանկություն ձեռք բերելու ամենօրյա խորհուրդներ
1. Բարօրությունը և լիությունը կգնան Ձեր տանից, եթե Դուք օգտագործեք կոտրված սպասք: Ամեն օր կերեք և խմեք գեղեցիկ սպասքով, որպեսզի Ձեր տանը մնա երջանկության էներգետիկան:
2. Որպեսզի երջանկությունը Ձեր տանից չհեռանա, ինչ-որ թաքուն տեղում դրեք այլ երկրների արծաթագույն մետաղադրամներ:
3. Որպեսզի երջանկությունը և հաջողությունը հաճախ այցելեն Ձեր տուն, տեղափոխեք կահույքի տեղը նորալուսնի ժամանակ:
4. Թանթրվենու ճյուղերը՝ կախված մուտքի դռան վերևում, կպաշտպանեն Ձեր տունը չարիքից:
5. Ամեն օր արթնանալով՝ հագեք սկզբում աջ կոշիկը: Այդպես Դուք կպահպանեք երջանկություններ Ձեր տանը:
6. Ամեն օր հետևեք, որպեսզի սեղանին հաց չմնա: Փոքր կտորներն աղքատություն և դժբախտություն են առաջ բերում: Կերակրեք դրանցով կենդանիներին կամ թռչուններին:
7. Մի պատմեք Ձեր երջանկության մասին անծանոթ մարդկանց: Նրանց նախանձը կարող է բացասաբար ազդել Ձեր կյանքի վրա:
8. Մի պահեք Ձեր տանը ճաքած կամ կոտրված հայելիներ: Դրանք ամեն օր կխլեն Ձեզանից երջանկությունը:
9. Լավ վերաբերվեք տան հայելիներին: Մաքրեք դրանք սուրբ ջրով, որպեսզի տանը վեճեր և հիվանդություններ չլինեն:
10. Փողը պահեք միայն դրամապանակում: Թղթադրամները ճմրթված մի պահեք և դրամապանակում դրանց հետ նույն տեղում մետաղադրամ մի դրեք: