fbpx

Ֆեն Շու կանանց համար։ 3 թալիսման, որոնք կկարգավորեն տան էներգետիկան

Եթե Դուք հավատում եք Ֆեն Շուի ուժին, ապա պետք է իմանաք, որ երբեք չի կարելի կարգավորել կյանքի բոլոր ոլորտները միաժամանակ։ Էներգետիկան կլինի ցրված և քիչ արդյունավետ։ Եթե Դուք իրոք ցանկանում եք հասնել հրաշալի արդյունքի, ապա պետք է ընտրել այն ոլորտը, որը ամենից շատն եք ցանկանում կարգավորել, իսկ հետո անել ամեն ինչ ներդաշնակության համար։ Այսօր մենք Ձեզ կպատմենք այն օգտակար թալիսմանների մասին, որոնք կօգնեն հատկապես կանանց։ Ձեռք բերեք դրանք։

1. Սպիտակ վագր

Այս թալիսմանը տան կնոջ խորհրդանիշն է նաև նրա պահապանը։ Հենց այսպիսի արձանիկը կօգնի գրավել տղամարդկանց ուշադրությունը և բարելավել տան ընդհանուր էներգետիկան։

2. Կանաչ վիշապ

Եթե դուք ցանկանում եք իդեալական մթնոլորտ ստեղծել զուգընկերոջ հետ, ապա Դուք պետք է ձեռք բերեք նաև այսպիսի արձանիկ։ Այն պետք է տեղադրված լինի Սպիտակ վագրից մի փոքր բարձր, խորհրդանշելով տան գլուխին։ Իսկ եթե ցանկանում են որոշ ժամանակով «իշխանությունը» վերցնել Ձեր ձեռքը, ապա վագրին և վիշապին կամ տեղադրեք իրար կողք, կամ վիշապին որոշ ժամանակով պահեք։ Դա Ձեզ ուժ կտա։

3. Մանդարինկա բադերի զույգ

Այս թռչունները հաստատ գիտեն ինչ է սերը, չէ՞ որ նրանք իրենց զույգ են ընտրում ամբողջ կյանքի համար։ Ինչպես արդեն կռահեցիք, հենց այս թալիսմանը կօգնի գտնել Ձեր երկրորդ կեսին։ Ի դեպ, յուրաքանչյուր զույգով արձանիկը կարող է ունենալ նույն էֆեկտը, եթե այն ասոցացվի Ձեզ մոտ ռոմանտիկ հարաբերությունների հետ։ Դրանց համար գտեք իդեալական վայր՝ առավել հանգիստ և հարմարավետ։ Եվ հոգ տարեք այն մասին, որպեսզի արձանիկների միջև որոշակի տարբերություն լինի։ Դուք պետք է հստակ հասկանաք, դրանցից որն է տղա, և որն՝ աղջիկ։

Որպեսզի հաջողության հասնել յուրաքանչյուր ոլորտում, պետք է սկսել սեփական տնից։ Եթե Դուք ստեղծեք այնտեղ հարմարավետ և հանգիստ մթնոլորտ, ապա նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես է ամեն ինչ կարգավորվում և ինչպես է հաջողությունը թակում Ձեր դուռը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆեն Շու կանանց համար։ 3 թալիսման, որոնք կկարգավորեն տան էներգետիկան
Ամենաբարի սրտով ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 նշան