fbpx

Կնոջը պետք է սիրել, այլ ոչ թե հասկանալ․ Օշոի սիրո մասին 10 մեջբերումները

«Կինը, որպես օրենք, սկսում է տղամարդուն դիմադրելով, իսկ հետո չի թողնում, որ նա հեռանա: Եթե ցանկանում եք փոխել կնոջ կարծիքը, համաձայնվեք նրա հետ: Եթե ցանկանում եք իմանալ, թե իրականում ինչի մասին է նա մտածում՝ նայեք նրա աչքերի մեջ, այլ ոչ թե լսեք, թե ինչ է նա ասում»:

Օշոն մեր ժամանակների ամենահայտնի և պրովոկացիոն հոգևոր դաստիարակներից մեկն է: Ծնվել է Չանդրա Մոհան Ջեյն անվան տակ, 60-ականներին հայտնի էր որպես Աքարիա Ռաջնեշ, իսկ 70-ական թվականներին որպես Բհագվան Շրի Ռաջնեշ, Օշոյին ճանաչել են որպես լուսավորյալ միստիկ, որի կոչերը ուսանողների համար թարգմանվել և հրատարակվել են ավելի քան 650 գրքերով՝ 35 տարբեր լեզուներով: Օշոյի մտքի հստակությունը, նրա իմաստությունն ու հումորը գրավում են աշխարհի մարդկանց ուշադրությունը:

Իսկ ահա թե ինչ է ասել Օշոն սիրո մասին․

1. Սիրահարվածները միշտ վախենում են: Եվ այդ վախը նրանց մոտ է գալիս, ինչպես քամու շունչը: Այն չի կարող նպատակային կերպով հորինվել կամ ստեղծել սեփական ձեռքով. այն ուղղակի հայտնվում է: Բայց ամեն ինչ, որ ծագում է ինքնուրույն, կարող է նույն կերպ էլ անհետանալ: Սերը գալիս է, ծաղկում է ձեր ներսում, ստիպում է ձեր սիրտը երգել, ստիպում է ձեզ պարել, բայց միշտ վախ է կրում իր ներսում:

Ի՞նչ կպատահի, եթե այսօր ձեր կյանք մտնի սառը և անուշահոտ քամի, իսկ վաղը այն պարզապես անհետանա: Ի վերջո, լինելը չի ​​սահմանափակվում միայն ձեզով, և այդ քամին պարզապես հյուր է, որը ձեր կողքին կլինի այնքան, որքան ցանկանում է, որից հետո նա պարզապես կլքի ձեզ:

Սա մարդկանց վախեցնում է՝ արթնացնելով նրանց մեջ սեփականատիրություն: Նրանք սկսում են փակել իրենց բոլոր դռներն ու պատուհանները՝ փորձելով քամուն պահել իրենց հետ: Բայց եթե ձեր դռներն ու պատուհանները փակ են, ապա այս քամին նույնը չէ, ինչ նախկինում: Նրա սառնությունը կորել է, և նախկինում հաճելի բույրը զզվելի է դարձել: Նրան պետք է ազատություն, իսկ դու վերցրեցիր նրանից այն, վերածելով կենդանի դիակի:

Թաքնված սիրո հետևում՝ մարդիկ իրար հետևից քաշում են միմյանց «դիակները»՝ անվանելով այն ամուսնություն: Հանուն դրա, նրանք օրինականացնում են իրենց հարաբերությունները: Բայց սերն ու ամուսնությունը անհամատեղելի բաներ են: Իրական զգացմունքների աշխարհում ամուսնությունը հնարավոր չէ:

Պարզապես պետք է սիրել, սիրել ուժեղ և բացարձակ, չմտածելով վաղվա մասին: Եթե ​​այսօր ձեր գոյությունը երանելի է, հավատացեք ինձ, վաղը դա կլինի ավելի լավ և նույնիսկ ավելի օրհնված: Եթե ​​սովորեք վստահել, կյանքը ձեզ համար ավելի առատաձեռն կդառնա: Ձեզ ավելի շատ սեր է սպասում: Ավելի շատ ուրախություն և հաճույք:

2. Ինձ համար չկա առավել սուրբ բան, քան սերն ու ծիծաղը:

3. Սիրեք Ձեզ, և դուք կկարողանաք սիրել ուրիշներին:

4. Հենց մարդը հայտնվի սիրո կենտրոնում, հավանականությունը, որ նա այնտեղից դուրս կպրծնի՝ շատ փոքր է:

5. Բոլոր սիրահարներն ունեն ընդհանուր մի խնդիր․ նրանք անընդհատ ծարավ են ավելի շատ սիրո:

6. Մի կողմ թողեք Ձեր բոլոր կասկածները: Մարդիկ գալիս են ինձ մոտ, ասում են, որ սեր են ուզում, բայց կասկածում են: Նրանք ուզում են մեդիտացիայով զբաղվել, բայց կասկածում են: Նրանք ուզում են պարել, բայց կասկածում են: Եթե դու նույնպես կասկածներ ունես և շարունակում ես դրանք սնել, ապա բաց կթողնես քո ամբողջ կյանքը: Եկել է ժամանակը, ազատվել դրանցից: Ոչինչ պետք չէ անել, պարզապես գիտակցեք դա: Եվ վերջ:

7. Ես արդեն նախկինում նշել եմ, որ կնոջը պետք է սիրել, այլ ոչ թե հասկանալ:

8. Մի մոռացեք կյանքի հիմնարար օրենքի մասին: Եթե կինը ձեր հանդեպ թշնամական է տրամադրված կամ պարզապես ատում է ձեզ, ապա վաղ թե ուշ նա ձեր գրկում կլինի, քանի որ ատելությունից դեպի սեր՝ միայն մեկ քայլ է, ինչպես նաև սիրուց՝ ատելություն:

9. Երջանկության բանալին հետևյալում է․ Դուք կարող եք խոսել սիրո, քնքշության և կրքի մասին, բայց իրական երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ չես կորցրել քեզ: Կինը, որպես օրենքը, սկսում է տղամարդուն դիմադրելով, իսկ հետո չի թողնում, որ նա հեռանա: Եթե ցանկանում եք փոխել կնոջ կարծիքը, համաձայնվեք նրա հետ: Եթե ցանկանում եք իմանալ, թե իրականում ինչի մասին է նա մտածում՝ նայեք նրա աչքերի մեջ, այլ ոչ թե լսեք, թե ինչ է նա ասում:

10. Եթե ​​դուք սիրում եք ինչ-որ մեկին և ամբողջ օրը, կրկին և կրկին կրկնում եք նրան «Ես սիրում եմ քեզ» բառերը, քանի որ սիրում ես դա անել, կարող ես նախ այդ մարդուն ուրախացնել, բայց վաղ թե ուշ նա կհոգնի դրանից: Ժամանակի ընթացքում դուք պարզապես այս գեղեցիկ բառերը անիմաստ կդարձնեք: Պետք չէ անիմաստ վատնել դրանք: Այդ դեպքում դրանք կմնան կարևոր՝ իրենց մեջ կրելով որոշակի իմաստ:

Իրականում, մեզանից նրանք, ովքեր իսկապես սիրում են, գուցե ընդհանրապես չօգտագործեն այս արտահայտությունը: Ի վերջո, եթե սերը չի արտահայտվում գործողություններով, ապա բառերը չեն կարող փոխհատուցել դա: Եվ եթե սերն ինքնին տեսանելի է, ապա ինչու՞ խոսել այդ մասին: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մի քանի բառ, որոնք նա օգտագործում է շատ, շատ հազվադեպ: Եվ դրանք պետք է պահվեն հատուկ առիթների համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
Կնոջը պետք է սիրել, այլ ոչ թե հասկանալ․ Օշոի սիրո մասին 10 մեջբերումները
Ճանապարհորդություն մարդու օրգանիզմով