Երբ Կոկո Շանելին հացնում են թե որտեղ է պետք ցանել օծանելիքը, նա պատասխանում է՝ այնտեղ, որտեղ կցանկանայիք որ համբուրեին:
Ընդունված է օծանելիքը ցանել այնտեղ, որտեղ զարկերակային կետերն են: Այդ հատվածներում արյունատար անոթները մակերեսային են, ինչն էլ նպաստում է, որ բույրը տաքանա ու հնչի ավելի բարձր:
Ցանում ենք դաստակի վրա, ականջի հետևի հատվածում, արմունկի ծալվածքի վրա, ծոծրակին, պարանոցին և ծնկի ծալվածքի վրա:
Ոմանք սիրում են ցանել հագուստի վրա: Ճիշտ է հագուստը կլանում է հոտը, բայց այն չի տա ձեզ այն բույրերի խաղը, որն առաջանում է մաշկի վրա ցանելիս:
Օծանելիքը ցանեք ցնցուղից կամ լոգանքից հետո, երբ մաշկը մաքուր է խոնավ ու տաք: Օծանելիքը չի սիրում չոր մաշկ:
Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.