fbpx

Մեծն Պաուլո Կոելյոն և նրա 25 ոսկե արտահայտություններն իր ստեղծագործություններից

«Ապրել նշանակում է գիտակցաբար ապրել ամեն պահ և օրերով չմտածել կյանքի իմաստի մասին»:

Մի քանի տասնամյակ առաջ Պաուլո Կոելյոն, որը մտավ բեսթսելերի աշխարհ, դարձավ ամենաառաջատար գրողներից մեկը, և չնայած որ նրա գրքերը, ոճն ու լեզուն շատ է քննադատվում քննադատների կողմից, բայց վիճակագրությունն ինքնին խոսուն է. Կոելյոի ավելի քան 86 միլիոն գրքերը վաճառվել են 150 երկրներում, թարգմանվել են 67 լեզուներով:

Պաուլո Կոելյոն հայտնի դարձավ շնորհիվ գլխավոր գաղտնիքի: Նա գտավ այն ունիվերսալ լեզուն, որը յուրաքանչյուր ընթերցող՝ Բրազիլայից և Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, Գերմանիայից և Կանադայից և շատ այլ երկրներներից, կհասկանար: Նա փայլուն հոգեբան է, որն անթերի է սովորեցնում կյանքի անսասան հիմունքները թեթև գեղարվեստական ​​սյուժեի միջոցով:

Հիշենք նրա մեջբերումները ամենասիրված գործերից:

«Կախարդի օրագիրը»

«Մարդկանց համար շատ սովորական է այնպիսի բաներ հորինել, որը գոյություն չունի, և օգտակար դասեր չքաղել այն ամենից, ինչ մեր աչքի առաջ է»:

«Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է լավագույնը: Բայց մենք հետևում ենք մեզ համար սովորական դարձած ճանապարհին»:

«Ալքիմիկոսը»

«Յուրաքանչյուրն ունի իր սովորելու ձևը: Իմը նրան չի ձեռնտու, նրանը ինձ չի համապատասխանում: Բայց երկուսս էլ փնտրում ենք մեր ճանապարհը, և միայն դրա համար չեմ կարող չհարգել նրան»:

«Ես վախենում եմ, որ երբ երազանքը իրականություն դառնա, ես այլևս իմաստ չեմ ունենա ապրելու»:

«Հիշիր. Միշտ պետք է հստակ իմանալ, թե ինչ ես ուզում»:

«Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում՝ ամբողջ Տիեզերքը կօգնի իրականացնել քո ցանկությունը»:

«11 րոպե»

«Կյանքը սիրում է մթնել, որպեսզի հետո պայծառ փայլի իր լուսավոր կողմով»:

«Ավելի լավ է ապրել այնպես, ասես այսօր քո կյանքի առաջին (կամ վերջին) օրն է»:

«Կյանքը միշտ չէ, որ երկրորդ հնարավորությունն է տալիս, և այն նվերները, որոնք երբեմն ձեզ է նվիրում, ավելի լավ է վերցնել»:

«Կյանքը շատ կարճ է, կամ՝ շատ երկար, որպեսզի ճոխություն թույլ տաս քեզ այդքան վատ ապրել»:

«Յուրաքանչյուր մարդու մեծ նպատակը սերը գիտակցելն է: Սերը ուրիշի մեջ չէ, այլ մեր մեջ, և մենք ինքներս ենք դա արթնացնում մեր մեջ: Իսկ ահա այն արթնացնելու համար անհրաժեշտ է այն մյուսը: Տիեզերքն իմաստ է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ մենք ունենք մեկին, ում հետ կարող ենք կիսվել մեր զգացմունքներով»:

«Հինգերորդ լեռ»

«Երեխան միշտ կարողանում է մեծահասակներին տալ երեք դաս. Նա ուրախ է առանց որևէ պատճառի, միշտ զբաղված է ինչ-որ բանով և գիտի, թե ինչպես ամեն գնով հասնել իր ուզածին»:

«Մարդը պետք է ընտրի իր ճակատագիրը, և ոչ թե ընդունի»:

«Բրիդա»

«Երբ կյանքում կարևոր բան ես գտնում, սա չի նշանակում, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից»:

«Որքա՞ն ենք կորցնում այն պատճառով, որ վախենում ենք կորցնել»:

«Հասնելով վերջին, մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք նրանց սկզբում տանջում էին»:

«Վերոնիկան որոշում է մահանալ»

«Մեզ բոլորիս մի փոքր խելագարությունն է պակասում»:

«Դադարիր ամբողջ ժամանակ մտածել, որ դու բոլորին խանգարում ես: Եթե ​​ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, նա ինքը կբողոքի: Եվ եթե նա համարձակություն չունի բողոքելու, ապա դա նրա խնդիրն է»:

«Ալեֆ»

«Մենք սովորաբար գնահատում ենք հեռվից եկածը և հազվադեպ ենք ուշադրություն դարձնում մեզ շրջապատող գեղեցկությանը»:

«Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին ուրիշներն են ուզում տեսնել մեզ: Մենք այն ենք, ինչ մենք ենք ցանկանում լինել: Ավելի հեշտ է ուրիշներին մեղադրել: Կարելի է վատնել կյանքը՝ անիծելով աշխարհին, բայց մեր հաջողություններն ու անհաջողությունները ամբողջովին կախված են մեզանից»:

«Միայն միջակությունն է միշտ ինքնավստահ, այնպես որ խիզախեք և արեք այն, ինչ ուզում եք իրականում: Փնտրեք մարդկանց, ովքեր չեն վախենում սխալվել և, իհարկե, սխալվում են»:

«Ապրել նշանակում է գիտակցաբար ապրել ամեն պահ և օրերով չմտածել կյանքի իմաստի մասին»:

«Ռիո Պեդրայի ափին ես նստեցի և լաց եղա»

«Սերը նման է ամբարտակի. Եթե թողնեք նույնիսկ մի փոքրիկ անցք, որտեղ ջրի բարակ հոսք կարող է ներթափանցել, ապա շուտով պատերը փլուզվելու են դրա ճնշման տակ, և կգա այն պահը, երբ այն այլևս չի կարողանա զսպել հոսքի ուժը: Եթե ​​պատերը փչանան, սերը կվերցնի ամեն ինչ, և ամեն ինչ կհաղթի. Նա չի մտածում, թե ինչն է հնարավոր և ինչը` ոչ, նրան չի հետաքրքրում, կկարողանա՞նք պահել մեր սիրելիին մեր կողքին, թե ոչ, սերն անվերահսկելի է»:

«Պետք է լսել այն երեխայի ձայնը, որը դուք ժամանակին եղել եք, և այն դեռ գոյություն ունի ձեր ներսում: Նրան տրված է հասկանալ այդ կախարդական պահերը»:

«Միայն նա է երջանիկ, ով կարողանում է երջանկություն տարածել»:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեծն Պաուլո Կոելյոն և նրա 25 ոսկե արտահայտություններն իր ստեղծագործություններից
Սև անցք – կարճամետրաճ ֆիլմ