fbpx

Համբույրի հոգեբանությունը

Զգայական աշխարհի հոգեբանության հարցերի խոշոր մասնագետ Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, թե համբուրվելու սերը մարդու հոգեսեռական զարգացման օրալ ժամանակաշրջանի մնացորդն է: Այդ ժամանակահատվածը բնորոշվում է բերանի և շուրթերի միջոցով սեռական հաճույք ստանալով և ավարտվում է դեռևս վաղ մանկությունում (3 տարեկանում): Այնուամենայնիվ, մարդու զգայական աշխարհում մնում է շրթունքների խթանման ենթագիտակցական սերը, ինչն ապացուցում է համբույրից ստացվող հաճույքը:

Սակայն կենսաքիմիան և ֆիզիոլոգիան բացատրում են համբույրի միայն ծագումը, չեն արտացոլում նրա հոգևոր նշանակությունը: Հաճախ շրթունքների համբույրը անհամեմատ ավելի հուզական, զգայական, ռոմանտիկ և քնքուշ է լինում, քան էրոգեն հատվածների համբույրները: Իհարկե, ինտիմ հատվածներում համբույրներն անհամեմատ ավելի գրգռող են, բայց շուրթերը համբուրելու նվիրական իմաստը դրանցով չի փոխանցվում:

Զգայական հարաբերությունների ոլորտում սոցիոլոգիական հետազոտությունները հետաքրքիր եզրակացությունների են հանգեցրել: Զույգերի մեծամասնությունում, երբ հարաբերությունները սովորական են դառնում կամ մոտենում են ավարտին, համբույրներն ավելի վաղ են անհետանում, քան սեքսը: Ստացվում է, որ համբույրներն այն անտեսանելի թելն են, այն կամուրջը, որը կապում է մարդկանց հոգևոր աշխարհը: Պատահական չէ, որ բոլոր մշակույթներում «սիրո քրմուհիները» չեն համբուրում իրենց զուգընկերների շուրթերը: Համբույրի նշանակությունը գովերգվում է արվեստի մեջ` երաժշտության, գրականության, կինեմատոգրաֆի:

Համբույրը շփման մի տեսակ է, անցում շփման յուրահատուկ մակարդակի, որտեղ գործարկված են միայն հույզերը: Մարդիկ իրենց կեսերին հաճախ հայտնաբերում են հիմնվելով, առաջին հերթին, հենց շուրթերի համբույրից իրենց զգացողությունների վրա: Անչափահասներն արդեն հասկանում են, որ համբույրը կարևոր է, իսկ լավ համբուրվելու կարողությունը շատ արժեքավոր է: Գործնականում յուրաքանչյուր մարդ պահում է իր առաջին համբույրի հիշողությունը:

Գոյություն ունեն համբույրի բազմաթիվ տեխնիկաներ: Բայց ոչ մի տեխնիկա չի փոխանցում գլխավորը` անկեղծությունը: Դա համբույրի գլխավոր չափանիշն է: Անհնար է կեղծել, վերստեղծել անկեղծ համբույրը, որովհետև յուրաքանչյուր առանձին վերցրած համբույր անկրկնելի է, յուրահատուկ, նվիրական, խորապես ինտիմ ինչ-որ բան արտահայտող:

Արժե հավելել, որ դրական հույզերից, տրամադրության բարձրացումից, ընդհանուր լավ ինքնազգացողությունից բացի, համբույրը զուտ առողջարար առումով շատ օգտակար է: Այսպես, նկատել են, որ համբույրներն օգնում են դեմքի մաշկը լավ վիճակում պահել, հետևաբար դրանք կրճատում են կնճիռների ի հայտ գալը: Դեմքի ավելի քան 30 մկան, որոնք մասնակցում են համբույրին, բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա. այն ձիգ և հարթ է դառնում: Համբույրի դեպքում օրգանիզմում ադրենալինի զգալի քանակություն է արտադրվում, ինչն ակտիվացնում է օրգանիզմի բոլոր օրգանները: Զարկերակը հաճախանում է (մինչև րոպեն 150 հարված), արյան շրջանառությունը մեծանում է, արդյունքում օրգանիզմի բջիջները զգալիորեն հարստանում են թթվածնով: Համբույրի դեպքում օրգանիզմները թուք են փոխանակում, որում անհրաժեշտ հակաբիոտիկներ են պարունակվում: Այդպես` փոխադարձաբար ամրապնդվում է իմունիտետն ու ընդհանուր վիճակը: Համբույրն ի վիճակի է նվազեցնել ցավը. համբույրի ընթացքում էնդորֆին է արտադրվում` հորմոն, որը ցավազրկող հատկանիշներ ունի:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Համբույրի հոգեբանությունը
ԹԵՍՏ. Ինչպիսի՞ն է Ձեր սիրո լեզուն