fbpx

Առակ. Միրա՞ժ, թե՞ օազիս

Առակ այն մասին թե ինչպես տարբերակել կյանքի կարևորն ու ոչ կարևորը։

Մի անգամ աշակերտը հարցրեց ուսուցչին.

– Ասա՛ ինձ ուսուցիչ, ինչպե՞ս չսխալվել՝ տարբերակելով իրական գիտելիքները ստից։

– Երբ անապատով գնալիս առջևդ գեղեցիկ օազիս ես տեսնում, ի՞նչ ես անում պարզելու համար՝ միրա՞ժ է այն, թե՞ ոչ։

Մտածելով աշակերտը պատասխանում է.

– Դա ստուգելու համար կա երկու տարբերակ՝ կամ գնալ դեպի օազիս, կամ սպասել մինչև այն կցրվի, կամ չի ցրվի։

– Եթե այն այնուամենայնիվ միրաժ է, արդյո՞ք չի ցրվի երկու տարբերակում էլ։

– Իհարկե կցրվի։

– Այդ դեպքում արժի՞ գնալ նրա մոտ։

– Ոչ։

– Իսկ եթե այն իսկական օազիս է, կանհետանա՞ այն, եթե գնաս նրա մոտ կամ նստես և սպասես։

– Ոչ չի անհետանա… Ստացվում է, միշտ ճիշտ է սպասել, – բացականչում է աշակերտը։

– Թե՞ ամեն դեպքում գնալը, – հարցնում է ուսուցիչը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ. Միրա՞ժ, թե՞ օազիս
Աֆորիզմներ կանանց մասին