Աշխարհի ամենահզոր մարդիկ:
Անկախ նրանից, թե որքանով վստահելի են ձեր հարաբերությունները մայրիկի և հայրիկի հետ, նրանք ձեզանից, այնուամենայնիվ, ինչ-որ բան թաքցրել են:
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ:
Ահա 9 գաղտնիք.
1. Նրանք անթիվ անգամներ արցունք են թափել ձեր պատճառով
Նրանք արտասվում էին, երբ դու ծնվեցիր: Նրանք արտասվում էին, երբ դու առաջին քայլերն արեցիր:
Նրանք արտասվում էին, երբ ասացիր առաջին բառը, երբ առաջին ելույթ ունեցար դպրոցական բեմում, առաջին անգամ դաշնամուր նվագեցիր, ավարտեցիր դպրոցը և ինստիտուտը…
Ծնողները միշտ հպարտ կլինեն ձեր յուրաքանչյուր ձեռքբերմամբ:
2. Նրանք այնպիսի զոհողությունների են գնացել, որոնց մասին դուք անգամ պատկերացում չունեք
Բոլոր ծնողները հսկայական զոհաբերություններ են անում իրենց երեխաների համար, և ձերն էլ բացառություն չէ: Երբ դուք շատ փոքր էիք, նրանք չէին կարող իրենց թույլ տալ երեկույթների գնալ կամ նույնիսկ բավականաչափ քնել:
Երբ մեծացաք, նրանց բոլոր արձակուրդները, կարիերան և կյանքի նպատակները նրանց համար դարձան երկրորդական, քանի որ առաջնահերթը դուք եք: Պատահել է նաև, որ նրանք ձեզ տվել են վերջին կտորը, չնայած իրենք ուզում էին այն ուտել:
Ամենայն հավանականությամբ, նրանք երբեք չեն բողոքել:
3. Նրանք անընդհատ անհանգստանում են ձեզ համար:
Ծնողները անհանգստանալու վարպետներ են:
Բայց հետևել, որ դուք մեծանաք հաջողակ մարդ՝ նրանց խնդիրն էր: Դուք էլ նրանց տեղում լինեիք՝ դուք էլ կանհանգստանայիք: Հուսանք, որ ձեր ծնողները սովորեցրել են ձեզ, թե ինչպես վարվել անհանգստությունների հետ:
4. Դուք նրանց ցավեցրել եք, բայց նրանք միևնույնն է սիրել են ձեզ
Մոր և երեխայի միջև միշտ կա հատուկ կապ, քանի որ մայրը ստիպված է եղել այդքան բանի դիմանալ:
5. Նրանք կատարյալ չեն
Բոլորը դա հասկանում են ժամանակի ընթացքում: Ծնողները մեզ թվում են անխորտակելի ուժ, բայց նրանք կատարյալ չեն:
Երբ ծնող դառնաք, դուք նույնպես կատարյալ չեք լինի: Բայց դուք ստիպված կլինեք ուժեղ լինել:
6. Նրանք ուրախանում են, երբ նայում են ձեզ
Դուք նրանց ստեղծագործությունն եք: Նրանց հպարտությունն ու երջանկությունը: Նրանք ոչ մեկին այնքան շատ չեն սիրում, որքան ձեզ:
7. Նրանց համար ցավալի է լսել, թե ինչպես եք լաց լինում
Եվ ոչ այն պատճառով, որ դա նրանց նյարդայնացնում է:
Ծնողները միշտ ցանկացել են տեսնել ձեզ երջանիկ: Երբ ընկնում ու քերծում էիք ծունկը՝ նրանք զգում էին ձեր ցավը: Նրանք միշտ ձեր կողքին էին:
8. Նրանց համար շատ դժվար է բաժանվել ձեզանից
Երբ ընդունվեցիք հեռավոր քաղաքում գտնվող համալսարան, գնացիք բանակում ծառայելու կամ աշխատանք ստանալու, նրանց համար դժվար էր: Դա սիրելի մարդու կորուստ էր:
Բայց միևնույն ժամանակ դա հաղթանակ էր: Ի վերջո, նրանք կարողացան ամեն ինչ ճիշտ անել:
9. Անհրաժեշտության դեպքում նրանք նորից կանցնեին այդ ամենը:
Այլ կերպ չի լինում․․․
Իսկ դուք հասկանո՞ւմ եք ձեր ծնողներին:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: