fbpx

Հայտնաբերվել է «անցք» ժամանակի մեջ

Ինչպես հայտնում է Nature-ը, ամերիկյան զինվորականները մեկ քայլով մոտեցել են նրան, որ ֆանտաստիկ ֆիլմերի հերոսների նման կարողանան «թաքնվել» ժամանակի մեջ: Առաջին անգամ հետազոտությունների պատմության ընթացքում հնարավոր է եղել ստեղծել ժամանակային շեղում՝ իրադարձություն, որը հնարավոր չէ հետևել ոչ մարդկային աչքով և նույնիսկ ոչ մի հատուկ գործիքներով:

Պենտագոնի պատվերով Կորնելսկի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են «ժամանակում քողարկվելու» հնարավորությունը, կատարելով կարևորագույն քայլ ֆանտաստիկ հեքիաթը իրականության վերածելու համար: Քողարկման այս նորագույն տեսակը հնարավորություն կտա թաքցնել տարբեր առարկաներ ոչ թե ինչ որ տեղ, այլ հենց ժամանակի մեջ: Թաքցնել ժամանակային կտրվածքը ոչ միայն մարդկային աչքից, այլ նաև տարբեր տեսակի գերճշգրիտ ռադարներից՝ ֆիզիկներին հաջողվել է լուսային բեկման փորձարկումների ճանապարհով:

Ժամանակային շեղվածքի ստեղծման համար գիտնականները օգտագործել են կանաչ լազերային լույսը, որը բաց է թողնվել երկու ոսպնապակու (լինզա) միջով: Առաջինը լույսը բաժանում էր երկու մասի՝ դանդաղ և արագ, իսկ երկրորդը բերում էր լույսի ճեղքման մինչև սկզբնական վիճակ: Արդյունքում ստացվել է յուրատեսակ լազերային թռթռոց, որը հնարավոր չէ գրանցել: Այլ կերպ ասած, երբ լազերը «թարթում է», այդ պահին նա անտեսանելի է տեխնիկայի համար:

Այսպիսով այն իրադարձությունը որը գիտնականներին կհաջողվի «մտցնել» այդ «ժամանակային անցքի» մեջ, երբեք, ոչ մեկ չի իմանա:

Սակայն պետք է նշել որ գիտնականների կողմից ստեղծված այդ  «ժամանակային անցքը» առայժմ շատ չնչին է՝ այն կազմում է վայրկյանի 50 տրիլիոներրորդ մասը: Այնպես որ առայժմ նրա գործնական կիրառումը անհնար է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag